https://arm.sputniknews.ru/20220822/qajarani-orva-kapakcutjamb-qaghaqum-rusakan-kentrvon-e-bacvel-47090330.html
Քաջարանի օրվա կապակցությամբ քաղաքում «Ռուսական կենտրոն» է բացվել
Քաջարանի օրվա կապակցությամբ քաղաքում «Ռուսական կենտրոն» է բացվել
Sputnik Արմենիա
Սա 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։ 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T16:45+0400
2022-08-22T16:45+0400
2022-08-22T17:12+0400
քաջարան
մանվել փարամազյան
ռուսական կենտրոն
«մոսկվայի տուն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47087873_0:0:1601:901_1920x0_80_0_0_d9ce52a57023b72de9cf0247e3d075fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Քաջարան քաղաքի 64-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացվել է ՀՀ-ում 7-րդ «Ռուսական կենտրոնը», հայտնում են «Դոմ Մոսկվիի» լրատվական ծառայությունից։Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպելու ինտերակտիվ դասեր և քննարկումներ։««Ռուսական կենտրոնի» բացումը Քաջարանում փաստում է, որ նման բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում մեր ժողովուրդները գործակցում են հումանիտար-կրթական բնագավառում։ Ճանաչելով լեզուն և մշակույթը` մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց»,- բացման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնևը։Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խոսքով` կենտրոնի գործունեությունը պետք է ուղղվի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը ևս վստահ է, որ կենտրոնը կնպաստի ռուսաց լեզվի զարգացմանը, հայ ևռուս ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների պահպանմանը:Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ և Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ բացված նորաբաց կենտրոնում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, որոնցում երեխաները կսովորեն ռուսերեն, կծանոթանան ռուսական մշակույթին ու պատմությանը։Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, շնորհավորելով Քաջարանին 64-ամյակի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ այս քաղաքը մեր երկրին ու աշխարհին շատ տաղանդավոր մարդիկ է պարգևելու։«Այս տոնական օրը ռուսական կենտրոնը քաջարանցիների համար դարձավ յուրօրինակ նվեր։ Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի այդ աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը»,- ասաց Կարապետյանը։Հատկանշական է` երբ հայտարարվեց անվճար դասընթացների մասին, 3 օրում միայն Քաջարանում գրանցվեցին 50-ից ավելի փոքրիկներ, իսկ Կապանում՝ եռակի ավելի։Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։Ռուսերենի անվճար դասընթացներ են իրականացվում Հայաստանի 37 քաղաքներում։
քաջարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47087873_69:0:1490:1066_1920x0_80_0_0_6f9c817396f71cd97b0ef6e9b72a2b82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաջարան, մանվել փարամազյան, ռուսական կենտրոն, «մոսկվայի տուն»
քաջարան, մանվել փարամազյան, ռուսական կենտրոն, «մոսկվայի տուն»
Քաջարանի օրվա կապակցությամբ քաղաքում «Ռուսական կենտրոն» է բացվել
16:45 22.08.2022 (Թարմացված է: 17:12 22.08.2022) Սա 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Քաջարան քաղաքի 64-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացվել է ՀՀ-ում 7-րդ «Ռուսական կենտրոնը», հայտնում են «Դոմ Մոսկվիի» լրատվական ծառայությունից։
Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպելու ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
««Ռուսական կենտրոնի» բացումը Քաջարանում փաստում է, որ նման բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում մեր ժողովուրդները գործակցում են հումանիտար-կրթական բնագավառում։ Ճանաչելով լեզուն և մշակույթը` մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց»,- բացման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնևը։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խոսքով` կենտրոնի գործունեությունը պետք է ուղղվի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
«Այսուհետև մեր երեխաներն ավելի խորը կուսումնասիրեն ռուսական մշակույթը, լեզուն, այս կրթական կենտրոնը յուրօրինակ հարթակ է, որը կստեղծի կրթական ժամանց և է՛լ ավելի կամրապնդի մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները»,- ասել է Փարամազյանը։
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը ևս վստահ է, որ կենտրոնը կնպաստի ռուսաց լեզվի զարգացմանը, հայ ևռուս ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների պահպանմանը:
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ և Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ բացված նորաբաց կենտրոնում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, որոնցում երեխաները կսովորեն ռուսերեն, կծանոթանան ռուսական մշակույթին ու պատմությանը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, շնորհավորելով Քաջարանին 64-ամյակի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ այս քաղաքը մեր երկրին ու աշխարհին շատ տաղանդավոր մարդիկ է պարգևելու։
«Այս տոնական օրը ռուսական կենտրոնը քաջարանցիների համար դարձավ յուրօրինակ նվեր։ Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի այդ աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը»,- ասաց Կարապետյանը։
Հատկանշական է` երբ հայտարարվեց անվճար դասընթացների մասին, 3 օրում միայն Քաջարանում գրանցվեցին 50-ից ավելի փոքրիկներ, իսկ Կապանում՝ եռակի ավելի։
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։
Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։Ռուսերենի անվճար դասընթացներ են իրականացվում Հայաստանի 37 քաղաքներում։