00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր խնդրին լուծում չտրվեց». ի՞նչ է անհրաժեշտ «Փեթակի» աշխատանքը վերականգնելու համար

© Sputnik / Petros Lagesyan«Փեթակ» առևտրի կենտրոն
«Փեթակ» առևտրի կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2022
«Փեթակ» առևտրի կենտրոն
Բաժանորդագրվել
«Փեթակի» տնտեսվարողներն, ավելի քան 1 շաբաթ է` անգործ են։ Մասնագետը կարծում է` առևտրի կենտրոնի փակ լինելը նաև մեծ հետևանք է թողնում առևտրաշրջանառության վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները դեռ չգիտեն, թե երբվանից են սկսելու աշխատել. նրանց խնդրին այսօր այդպես էլ լուծում չի տրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց տեղի տնտեսվարողներից Արթուր Գևորգյանը։
Բանն այն է, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո «Փեթակը» փակ է։ «Սուրմալուի» տարածքում ԱԻՆ-ը դեռ որոնողական աշխատանքներ է կատարում, և հարակից փողոցը ներկա պահին փակ է անցուդարձի համար։ «Փեթակի» տնտեսվարողներն այսօր հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ` բողոքելով, որ այդպես էլ հստակ չէ, թե երբվանից են սկսելու աշխատել, իսկ իրենք վարկեր ու այլ խնդիրներ ունեն։

«Մեր խնդրին այսօր այսպես էլ լուծում չտրվեց` չնայած բավական սպասեցինք տարածքում։ Տեղում աշխատող Քննչական կոմիտեի ներկայացուցչին հարցրինք, թե ինչ խնդիր կա մեզ հետ կապված, որ չեն թույլատրում աշխատել։ Ի պատասխան հայտնեցին, որ մեր հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում, կպատասխանեն մեզ։ Սակայն որևէ ժամկետ չասացին, թե երբ կլինի պատասխանը»,- ասաց տնտեսվարող Արթուր Գևորգյանը` հավելելով, որ վաղն առավոտյան կրկին հավաքվելու են «Փեթակի» տարածքում։

Քննչական կոմիտեի լրատվության վարչությունից ի պատասխան հայտնեցին, որ հիմա քննչական գործողություններ են ընթանում տարածքում, այդ պատճառով էլ առայժմ թույլ չեն տալիս, որ «Փեթակի» աշխատակիցները մուտք գործեն այդտեղ։ Մինչև քննչական գործողությունները չավարտվեն, «Փեթակը» չի բացվի. գործողությունների ավարտման ժամկետ նախանշված չէ։
«Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հնարավորինս արագ պետք է լուծել հարցը, քանի որ ինչպես «Փեթակի», այնպես էլ «Սուրմալուի» հաճախորդները հիմնականում բիզնեսմեններն են։ Այսինքն` գուցե թվա, որ այդ կենտրոնները տարածքով փոքր են, սակայն մեծածախ առևտուրը կենտրոնացած է այնտեղ։
Չի բացառվում, որ «Սուրմալուի» տարածքում որոնվող քաղաքացու մարմինը մոխրացած լինի. Եմիշյան
«Առևտրի կենտրոնների փակվելը շատ մեծ հետևանք է թողնում առևտրաշրջանառության վրա։ Դեպքից բավական ժամանակ է անցել` պետք է մաքսիմում արագ կազմակերպել այդ ամենը, չէ՞ որ երկրի ամենակարևոր շրջանառություն ունեցող կառույցներից են։ Կարծում եմ` քննչական գործողությունները պետք է մաքսիմում արագ ընթանան, մանավանդ որ «Փեթակի» տարածքում պայթյուն տեղի չի ունեցել»,- ասաց Միրաքյանը։
Նրա խոսքով` կարող են տնտեսվարողներին այլ տարբերակ առաջարկել, օրինակ` այլ տեղում առևտուրը կազմակերպել, սակայն դա իրատեսական չի լինի, քանի որ այդքան ապրանք պետք է տեղափոխեն, և ժամանակ է պետք, որ հաճախորդներին սովորեցնեն իրենց մոտ այցելել։ Միրաքյանի խոսքով` չնայած այս օրերին մյուս առևտրի կենտրոններում է առևտուրն աշխուժանում, սակայն «Փեթակի» բացը, միևնույն է, չեն լրացնի։
Նա միաժամանակ կարծում է, որ առևտրի կենտրոններին պետք է միջանկյալ ժամանակ տրամադրվի, որպեսզի ժամանակակից չափանիշներին համապատասխան ձևով առևտուրը կազմակերպեն։

«Պետք է ավելի լուրջ և երկարաժամկետ փոփոխություններ արվեն, որպեսզի բացառվեն «Սուրմալուի» նման դեպքերը։ Սակայն այդ ամենը չպետք է անեն բիզնեսին վնասելով, ինչպես հիմա են անում` անորոշ ժամկետով առևտրի կենտրոնը փակելով։ Նման պարագայում առևտրի կենտրոնն ուղղակի կմեռնի»,- ասաց Միրաքյանը։

Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող 1 քաղաքացի կա` 1967թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Լրահոս
0