https://arm.sputniknews.ru/20220822/kadastri-kvomitei-nakhkin-pashtvonjan-u-nra-mterim-andzy-kalanavvorvel-en-47091061.html
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան ու նրա մտերիմ անձը կալանավորվել են
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան ու նրա մտերիմ անձը կալանավորվել են
Sputnik Արմենիա
Բացահայտվել են 4,5 մլրդ դրամի հափշտակության դեպքեր. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային։ 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T16:54+0400
2022-08-22T16:54+0400
2022-08-22T17:04+0400
հայաստան
կադաստրի կոմիտե
հափշտակում
չարաշահում
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43652127_0:47:552:358_1920x0_80_0_0_c795c4288a617efa357de0831dcd8b96.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կալանավորվել են ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյա Գ. Մ.-ն ու նրա մտերիմ անձնավորությունը, որի միջոցով նախկին պաշտոնյան բազմաթիվ չարաշահումներ է արել։Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածք, որոնցից 4-ը` իր մտերիմ Ա. Մ.-ի հետ համաձայնությամբ։Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև 2016-2017թթ.-ին վերջիններիս օգնությամբ և Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել են համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ:Չեն տուգանել. Երևանի բյուջեն զրկվել է 6 մլրդ 867 մլն դրամի եկամտիցԳ. Մ.-ն և Ա. Մ.-ն կազմել են հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթների կեղծ փաստաթղթեր, Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից:Այնուհետև մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով։ Կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, տրվել են անշարժ գույքի սեփականության կեղծ վկայականներ:Այսպես.Այս հողատարածքներից բացի, Գ. Մ–ի կողմից 1 մլրդ և 988 մլն դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերով ձևակերպվել են Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով, 1,039 մլրդ արժեքով հողամասը ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով:Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Նրանց օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել։Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու համար:Երևանյան բնակարանից հեռավար տարբերակով բեռնափոխադրումներ են իրականացրել այլ երկրում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43652127_6:0:546:405_1920x0_80_0_0_0f6965daa512fd0933fa3611ec6ca92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կադաստրի կոմիտե, հափշտակում, չարաշահում, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, կադաստրի կոմիտե, հափշտակում, չարաշահում, հակակոռուպցիոն կոմիտե
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան ու նրա մտերիմ անձը կալանավորվել են
16:54 22.08.2022 (Թարմացված է: 17:04 22.08.2022) Բացահայտվել են 4,5 մլրդ դրամի հափշտակության դեպքեր. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կալանավորվել են ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյա Գ. Մ.-ն ու նրա մտերիմ անձնավորությունը, որի միջոցով նախկին պաշտոնյան բազմաթիվ չարաշահումներ է արել։
Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածք, որոնցից 4-ը` իր մտերիմ Ա. Մ.-ի հետ համաձայնությամբ։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև 2016-2017թթ.-ին վերջիններիս օգնությամբ և Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել են համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ:
Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն կազմել են հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթների կեղծ փաստաթղթեր, Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից:
Այնուհետև մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով։ Կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, տրվել են անշարժ գույքի սեփականության կեղծ վկայականներ:
ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ, որից հետո Գ. Մ.-ն ու Ա. Մ.-ն այն վաճառել են 122 մլն ՀՀ դրամով։
Սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով:
ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված 415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով:
Այս հողատարածքներից բացի, Գ. Մ–ի կողմից 1 մլրդ և 988 մլն դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերով ձևակերպվել են Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով, 1,039 մլրդ արժեքով հողամասը ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով:
Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրանց օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու համար: