https://arm.sputniknews.ru/20220822/hh-zinvats-uzheri-glkhavvor-shtabi-petn-yndunel-e-rusastani-despanin-47103807.html
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T19:14+0400
2022-08-22T19:14+0400
2022-08-22T19:17+0400
հայաստան
սերգեյ կոպիրկին
էդվարդ ասրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47103115_0:34:1024:610_1920x0_80_0_0_5f133f25bd95a7e113e70c2ffeda2c2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։Հիշեցնենք` Էդվարդ Ասրյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել հուլիսի 14-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը (նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին)։Հիշեցնենք, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։Փետրվարի 28-ից ԳՇ պետի պարտականությունները կատարում էր ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47103115_0:0:864:648_1920x0_80_0_0_851302f98191b194c159d2c4e33aa92d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերգեյ կոպիրկին, էդվարդ ասրյան
հայաստան, սերգեյ կոպիրկին, էդվարդ ասրյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
19:14 22.08.2022 (Թարմացված է: 19:17 22.08.2022) Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Հիշեցնենք` Էդվարդ Ասրյանը
ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել հուլիսի 14-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը (նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին)։
Հիշեցնենք, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում
նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
Փետրվարի 28-ից ԳՇ պետի պարտականությունները կատարում էր ԳՇ պետի առաջին տեղակալ,
գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը։