https://arm.sputniknews.ru/20220822/haj-dprvocakannery-3-brvonze-medal-en-nvatshel-mijazgajin-olimpiadajum-47099986.html
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ: 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T18:15+0400
2022-08-22T18:15+0400
2022-08-22T18:15+0400
հայաստան
օլիմպիադա
մեդալ
դպրոցական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47099337_0:0:1100:619_1920x0_80_0_0_6ecf5c01a056960735bdb1d0e3675064.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների։Օլիմպիադային մասնակցել են նաև Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը և Մարի Հայրապետյանը։Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:Նշենք, որ 2021 թ.–ի Աստղագիտության միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալների և 2 գովասանագրերի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47099337_128:0:973:634_1920x0_80_0_0_4986eff0e255f49ab74c3584dc07d24a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օլիմպիադա, մեդալ, դպրոցական
հայաստան, օլիմպիադա, մեդալ, դպրոցական
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում
Հայաստանի մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների։
Օլիմպիադային մասնակցել են նաև Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը և Մարի Հայրապետյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։
Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:
Նշենք, որ 2021 թ.–ի Աստղագիտության միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալների և 2 գովասանագրերի։