https://arm.sputniknews.ru/20220822/chen-tvoghnum-mtnenq-petak-arevtri-kentrvoni-tntesvarvoghnery-bvoghvoqi-akcia-en-anum-47064153.html
Չեն թողնում մտնենք «Փեթակ». առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
Չեն թողնում մտնենք «Փեթակ». առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Ոստիկանության, քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները փորձում են ելք գտնել տնտեսվարողների՝ բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T11:48+0400
2022-08-22T11:48+0400
2022-08-22T12:17+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
բողոքի ակցիա
առևտուր
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
«փեթակ» առևտրի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47064604_0:206:1100:825_1920x0_80_0_0_be84a1022d431cbc7c4fd1e537c816bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով հստակ օր հայտարարել, թե իրենք երբ կարող են վերադառնալ աշխատանքի։Բանն այն է, որ օգոստոսի 14-ին «Փեթակի» հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն։ Դրանից հետո ԱԻՆ ծառայողներն, ավելի քան մեկ շաբաթ է՝ իրականացնում են որոնողափրկարարական, մաքրման և ինժեներական աշխատանքներ, և հարակից փողոցը ներկա պահին փակ է անցուդարձի համար։«Մենք ցանկանում ենք, որպեսզի դեպի «Փեթակ» տանող ճանապարհներից մեկը բացվի, և մենք կարողանանք մուտք գործել։ Սևանի փողոցով էլ ճանապարհը դուրս է գալիս, կարող են մարդիկ այդ կողմով գալ-գնալ։ Մենք հանդիպել ենք ԱԻՆ փոխնախարարի հետ` Ստեփանյանի (Հայկ Ստեփանյան)։ Մեզ ասացին, որ այժմ քննիչն էլ է աշխատում, ինքն էլ սպասում է իր վերադասի պատասխանին, որպեսզի ճանապարհը բացեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց անհատ ձեռներեց Սարգիս Ղազարյանը։Նրա խոսքով` իրենք այսօր կսպասեն, մինչև տեսնեն, թե ինչ պատասխան կամ առաջարկ են անելու։ «Փեթակի» աշխատողներն ընդգծեցին, որ իրենք վարկեր ու հարկեր պետք է մուծեն ու 1 շաբաթից ավելի չեն աշխատել, հետևաբար խնդիրների առջև են կանգնում։ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են, որպեսզի կարողանան ելք գտնել տնտեսվարողների՝ բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47064604_0:0:1100:825_1920x0_80_0_0_e3528c9bfce5a7727fd2c4e1ed6410c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, բողոքի ակցիա, առևտուր, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), «փեթակ» առևտրի կենտրոն
«սուրմալու» առևտրի կենտրոն, բողոքի ակցիա, առևտուր, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), «փեթակ» առևտրի կենտրոն
Չեն թողնում մտնենք «Փեթակ». առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում
11:48 22.08.2022 (Թարմացված է: 12:17 22.08.2022) Ոստիկանության, քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները փորձում են ելք գտնել տնտեսվարողների՝ բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով հստակ օր հայտարարել, թե իրենք երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
Բանն այն է, որ օգոստոսի 14-ին «Փեթակի» հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն։ Դրանից հետո ԱԻՆ ծառայողներն, ավելի քան մեկ շաբաթ է՝ իրականացնում են որոնողափրկարարական, մաքրման և ինժեներական աշխատանքներ, և հարակից փողոցը ներկա պահին փակ է անցուդարձի համար։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի դեպի «Փեթակ» տանող ճանապարհներից մեկը բացվի, և մենք կարողանանք մուտք գործել։ Սևանի փողոցով էլ ճանապարհը դուրս է գալիս, կարող են մարդիկ այդ կողմով գալ-գնալ։ Մենք հանդիպել ենք ԱԻՆ փոխնախարարի հետ` Ստեփանյանի (Հայկ Ստեփանյան)։ Մեզ ասացին, որ այժմ քննիչն էլ է աշխատում, ինքն էլ սպասում է իր վերադասի պատասխանին, որպեսզի ճանապարհը բացեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց անհատ ձեռներեց Սարգիս Ղազարյանը։
Նրա խոսքով` իրենք այսօր կսպասեն, մինչև տեսնեն, թե ինչ պատասխան կամ առաջարկ են անելու։ «Փեթակի» աշխատողներն ընդգծեցին, որ իրենք վարկեր ու հարկեր պետք է մուծեն ու 1 շաբաթից ավելի չեն աշխատել, հետևաբար խնդիրների առջև են կանգնում։
ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը
հայտնում է, որ այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են, որպեսզի կարողանան ելք գտնել տնտեսվարողների՝ բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։