https://arm.sputniknews.ru/20220822/bvorzhvomum-antarner-en-ajrvum-hrdehi-marmany-masnakcum-en-ughghatirnery-ev-250-prkarar-47060616.html
Բորժոմում անտառներ են այրվում. հրդեհի մարմանը մասնակցում են ուղղաթիռները և 250 փրկարար
Բորժոմում անտառներ են այրվում. հրդեհի մարմանը մասնակցում են ուղղաթիռները և 250 փրկարար
Sputnik Արմենիա
Հաղորդվում է, որ ծանր կլիմայական պայմանները բարդացնում են հրդեհի մարման աշխատանքները։ 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T10:00+0400
2022-08-22T10:00+0400
2022-08-22T11:13+0400
վրաստանի հանրապետություն
հրդեհ
անտառ
ջավախք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47059274_0:0:1101:619_1920x0_80_0_0_e858c4ca5c40d0a60e1d94d39c6fafcf.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բորժոմի վարչական շրջանի Քվաբիսխևի գյուղում (Սամցխե-Ջավախք) անտառային զանգվածում կրակի մեկուսացման գործընթացին մասնակցում է 250 հրշեջ-փրկարար: Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի դեպարտամենտի պետ Դավիթ Սուխիշվիլին։Հրդեհը բռնկվել է Քուռ գետի աջ ափին գտնվող Քվաբիսխևի գյուղի անտառում: Նախնական տեղեկություններով՝ կրակը տարածվել է մոտ 3 հեկտար տարածքում։«Մոբիլիզացվել է սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռ, որոնք կվերսկսեն կրակը մարելու աշխատանքները, երբ քամին հանդարտվի։ Հրշեջների թիվը նույնպես ավելացվել է` հասնելով 250-ի։ Մենք տեղում ունենք համապատասխան սարքավորումներ և աշխատում ենք հրդեհը մարելու ուղղությամբ»,-ասել է Սուխիշվիլին։Նրա խոսքով՝ կլիմայական ծանր պայմանները բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները։ Բացի այդ, քարքարոտ և դժվարամատչելի տեղանքը նույնպես բարդացնում է հրդեհի մարումը։Հաշվի առնելով կրակի տարածման վտանգը՝ որոշում է կայացվել Թբիլիսիից լրացուցիչ բրիգադներ ուղարկել, ներգրավվել են նաև զինծառայողներ:Հրշեջները ջրի պոմպեր են տեղադրել Մտկվարի գետի վրա և մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ջրային մայրուղիներ են բացել, ինչը զգալիորեն արագացրել է հրդեհի տեղայնացումը:Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։
վրաստանի հանրապետություն
ջավախք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47059274_0:0:897:673_1920x0_80_0_0_1622f6e550921d5c783cdafa53634098.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հրդեհ, անտառ, ջավախք
վրաստանի հանրապետություն, հրդեհ, անտառ, ջավախք
Բորժոմում անտառներ են այրվում. հրդեհի մարմանը մասնակցում են ուղղաթիռները և 250 փրկարար
10:00 22.08.2022 (Թարմացված է: 11:13 22.08.2022) Հաղորդվում է, որ ծանր կլիմայական պայմանները բարդացնում են հրդեհի մարման աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բորժոմի վարչական շրջանի Քվաբիսխևի գյուղում (Սամցխե-Ջավախք) անտառային զանգվածում կրակի մեկուսացման գործընթացին մասնակցում է 250 հրշեջ-փրկարար: Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի դեպարտամենտի պետ Դավիթ Սուխիշվիլին։
Հրդեհը բռնկվել է Քուռ գետի աջ ափին գտնվող Քվաբիսխևի գյուղի անտառում: Նախնական տեղեկություններով՝ կրակը տարածվել է մոտ 3 հեկտար տարածքում։
«Մոբիլիզացվել է սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռ, որոնք կվերսկսեն կրակը մարելու աշխատանքները, երբ քամին հանդարտվի։ Հրշեջների թիվը նույնպես ավելացվել է` հասնելով 250-ի։ Մենք տեղում ունենք համապատասխան սարքավորումներ և աշխատում ենք հրդեհը մարելու ուղղությամբ»,-ասել է Սուխիշվիլին։
Նրա խոսքով՝ կլիմայական ծանր պայմանները բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները։ Բացի այդ, քարքարոտ և դժվարամատչելի տեղանքը նույնպես բարդացնում է հրդեհի մարումը։
Հաշվի առնելով կրակի տարածման վտանգը՝ որոշում է կայացվել Թբիլիսիից լրացուցիչ բրիգադներ ուղարկել, ներգրավվել են նաև զինծառայողներ:
Հրշեջները ջրի պոմպեր են տեղադրել Մտկվարի գետի վրա և մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ջրային մայրուղիներ են բացել, ինչը զգալիորեն արագացրել է հրդեհի տեղայնացումը:
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։