https://arm.sputniknews.ru/20220821/rus-masnagetnery-bacahajtel-en-nato-i-ukrainajin-tvats-zenqeri-tujl-kvoghmery-shvojgu-47043096.html
Ռուս մասնագետները բացահայտել են ՆԱՏՕ-ի` Ուկրաինային տված զենքերի թույլ կողմերը. Շոյգու
Ռուս մասնագետները բացահայտել են ՆԱՏՕ-ի` Ուկրաինային տված զենքերի թույլ կողմերը. Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ սովորել են պայքարել դրանց դեմ։ 21.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-21T13:27+0400
2022-08-21T13:27+0400
2022-08-21T13:28+0400
սերգեյ շոյգու
ուկրաինա
զենք
նատօ
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47011279_0:0:1280:720_1920x0_80_0_0_3e3e02a7ded017bc1f9ec4931cf5c1f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուս մասնագետներն ուսումնասիրում են Կիևին փոխանցված արևմտյան ռազմաբազան և արդեն գիտեն` ինչպես պայքարել դրա դեմ և ինչով հակազդել։ «Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։Նա առանձնացրել է Ուկրաինա տեղափոխվող М-777 հաուբիցը, համազարկային կրակի արտասահմանյան ռեակտիվ համակարգերը, NLAW, JAVELIN հակատանկային համալիրները, «Սթինգերները», մի շարք հրաձգային սպառազինություններ և այլն: Մասնավորապես, М-777 հաուբիցները դժվար են նորոգվում, և, ըստ Շոյգուի, նույնը կարելի է ասել նաև Javelin հակատանկային համալիրի վերաբերյալ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 178-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47011279_155:0:1115:720_1920x0_80_0_0_b7528a36f763c829cf6dbfe3ed788894.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, ուկրաինա, զենք, նատօ, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
սերգեյ շոյգու, ուկրաինա, զենք, նատօ, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
Ռուս մասնագետները բացահայտել են ՆԱՏՕ-ի` Ուկրաինային տված զենքերի թույլ կողմերը. Շոյգու
13:27 21.08.2022 (Թարմացված է: 13:28 21.08.2022) ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ սովորել են պայքարել դրանց դեմ։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուս մասնագետներն ուսումնասիրում են Կիևին փոխանցված արևմտյան ռազմաբազան և արդեն գիտեն` ինչպես պայքարել դրա դեմ և ինչով հակազդել։ «Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Իհարկե, դրանով զբաղվում է թե՛ գիտությունը, թե՛ արդյունաբերությունը։ Երկու կողմից էլ ուսումնասիրվում է։ Առաջին հերթին զենքի դեմ պայքարի հնարավորությունն է ուսումնասիրվում, այսինքն` ինչպես կարելի է դրան հակազդել։ Մյուս կողմից ուսումնասիրվում է, թե ինչպես կարելի է այն խոցել, այսինքն` դրա հիմնական թերությունները։ Ուսումնասիրման աշխատանքները, ընդհանուր առմամբ, բավականին հաջող են ընթանում»,–ասել է Շոյգուն։
Նա առանձնացրել է Ուկրաինա տեղափոխվող М-777 հաուբիցը, համազարկային կրակի արտասահմանյան ռեակտիվ համակարգերը, NLAW, JAVELIN հակատանկային համալիրները, «Սթինգերները», մի շարք հրաձգային սպառազինություններ և այլն: Մասնավորապես, М-777 հաուբիցները դժվար են նորոգվում, և, ըստ Շոյգուի, նույնը կարելի է ասել նաև Javelin հակատանկային համալիրի վերաբերյալ։
«Մենք սովորել ենք պայքարել դրանց դեմ, հասկանում և տեսնում ենք ամեն ինչ։ Բայց դրանց կրակոցների հեռավորությունը գրեթե երկու անգամ ավելի քիչ է, քան մեր «Կոռնետինը»: Ես չեմ կարող բաց թողնել մեր զենքը գովազդելու հնարավորությունը. խոսքը վերաբերում է նաև ПЗРК-ին, ինչպես նաև մեր հակատանկային համակարգերին»,–հավելել է Շոյգուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 178-րդ օրը։