https://arm.sputniknews.ru/20220821/rubinjany-cavakcutjun-e-hajtnel-turqiajum-teghi-unecats-tshtpneri-kapakcutjamb-47053575.html
Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ–ների կապակցությամբ
Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ–ների կապակցությամբ
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյանն իր գրառումն ուղղել է Թուրքիայի ԱԳՆ–ին և Թուրքիայի հատուկ ներկայացուցչին։ 21.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-21T18:34+0400
2022-08-21T18:34+0400
2022-08-21T18:37+0400
ռուբեն ռուբինյան
սերդար քըլըչ
վթար
թուրքիա
ցավակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1953/31/19533157_0:0:1600:901_1920x0_80_0_0_f84d1e01d305f765db632d9a618c74e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ։ Նա թվիրթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով դեպքին։Հայտնել էինք, որ Թուրքիայի Մարդին քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Իսկ Գազիանթեպում թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն շրջվել էր։ Վերջին տվյալներով` 35 մարդ է զոհվել երկու ՃՏՊ–ների հետևանքով, մի քանի տասնյակ տուժած կա։«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեպում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-գրել է Ռուբինյանը ՝ իր թվիթում նշելով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին և Թուրքիայի ԱԳՆ-ին։Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի առիթով էլ ցավակցություն էր հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։Քըլըչը Twetter-ի իր պաշտոնական էջում գրել էր, թե իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ողբերգության հետևանքով։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1953/31/19533157_0:0:1424:1068_1920x0_80_0_0_ec75069db2e93dc71729d6e97c7a8fb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ, վթար, թուրքիա, ցավակցություն
ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ, վթար, թուրքիա, ցավակցություն
Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ–ների կապակցությամբ
18:34 21.08.2022 (Թարմացված է: 18:37 21.08.2022) Ռուբեն Ռուբինյանն իր գրառումն ուղղել է Թուրքիայի ԱԳՆ–ին և Թուրքիայի հատուկ ներկայացուցչին։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ։ Նա թվիրթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով դեպքին։
Հայտնել էինք, որ
Թուրքիայի Մարդին քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Իսկ Գազիանթեպում թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն շրջվել էր։ Վերջին տվյալներով` 35 մարդ է զոհվել երկու ՃՏՊ–ների հետևանքով, մի քանի տասնյակ տուժած կա։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեպում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-գրել է Ռուբինյանը ՝ իր թվիթում նշելով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին և Թուրքիայի ԱԳՆ-ին։
Քըլըչը Twetter-ի իր պաշտոնական էջում գրել էր, թե իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ողբերգության հետևանքով։