https://arm.sputniknews.ru/20220821/evs-mek-medal-marmnamarzik-artur-davtjany-nvatshec-pvokhchempivoni-titghvosy-47055392.html
Եվս մեկ մեդալ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը
Եվս մեկ մեդալ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը
Sputnik Արմենիա
Արթուր Դավթյանը և չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի մարզիկը նույն միավորներն են վաստակել։ 21.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-21T19:17+0400
2022-08-21T19:17+0400
2022-08-21T19:24+0400
արթուր դավթյան
մարմնամարզություն
եվրոպա
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27788209_0:93:1600:993_1920x0_80_0_0_f7c96512946f6e6f8989801c0e73e47f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մյունխենում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը հենացատկ վարժությունից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` ներկայացնելով նաև հայ մարզիկի ելույթը։Դավթյանը երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Նույնքան միավոր էր վաստակել նաև չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեյք Ջարմանը (14.983): Վերջինս Արթուր Դավթյանի նկատմամբ առավելություն ունեցավ երկրորդ ցատկի բարդությամբ:Հիշեցնենք, որ 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգաթափ վարժությունում։Իսկ մինչ այդ Էրիկ Բաղդասարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։Եվս մեկ մարզիկ` Համլետ Մանուկյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 2 արծաթե մեդալ էր նվաճել նժույգթափերում և օղակների վրա վարժությունում։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27788209_276:0:1600:993_1920x0_80_0_0_02d609e8955a4d5903ab070dcda0f960.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան, մարմնամարզություն, եվրոպա, մեդալ
արթուր դավթյան, մարմնամարզություն, եվրոպա, մեդալ
Եվս մեկ մեդալ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը
19:17 21.08.2022 (Թարմացված է: 19:24 21.08.2022) Արթուր Դավթյանը և չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի մարզիկը նույն միավորներն են վաստակել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մյունխենում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը հենացատկ վարժությունից։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` ներկայացնելով նաև հայ մարզիկի ելույթը։
Դավթյանը երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Նույնքան միավոր էր վաստակել նաև չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեյք Ջարմանը (14.983): Վերջինս Արթուր Դավթյանի նկատմամբ առավելություն ունեցավ երկրորդ ցատկի բարդությամբ:
Հիշեցնենք, որ 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում
չեմպիոն է հռչակվել նժույգաթափ վարժությունում։Իսկ մինչ այդ Էրիկ Բաղդասարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։