00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չինաստանը հայտարարել է Արևելաչինական ծովում մարտական կրակոցներով նոր զորավարժության մասին

Բաժանորդագրվել
Նավերի անցումը չինական բանակի զորավարժությունների գոտի ժամանակավորապես փակ կլինի։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 22-ին Չինաստանը մարտական կրակոցներով նոր զորավարժություններ կանցկացնի Արևելաչինական ծովում` երկրի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի մերձակայքում։

«Նավերի անցումը տվյալ հատվածներում զորավարժությունների ժամանակ կարգելվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն ի պատասխան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի` հրթիռների, ավիացիայի և ռազմական նավերի կիրառմամբ լայնածավալ զորավարժություններ է կազմակերպել։ Զորավարժությունները մեկնարկել են օգոստոսի 4-ին կղզու շուրջ գտնվող ջրատարածքի 6 շրջաններում և պետք է ավարտվեին օգոստոսի 7-ին, սակայն շարունակվել են։
Մեկնարկել են Չինաստանի ԶՈւ-ի լայնածավալ զորավարժություններ Թայվանի շուրջ
Պաշտոնական Պեկինը չի հայտնում` երբ զորավարժությունները կավարտվեն, միևնույն ժամանակ, Չինաստանի Global Times պետական թերթը, հղում անելով վերլուծաբաններին, օգոստոսի 8-ին հայտնել է, որ Թայվանի մոտ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զորավարժությունները ամենօրյա կդառնան և չեն դադարի այնքան ժամանակ, մինչև կղզին և մայրցամաքային Չինաստանը չվերամիավորվեն։
Լրահոս
0