https://arm.sputniknews.ru/20220821/avartvel-e-khaghaghutjan-martiki-razmik-mrcujty-vor-erkri-timn-e-eghel-lavagujny-47048823.html
Ավարտվել է «Խաղաղության մարտիկի» «Ռազմիկ» մրցույթի 1 փուլը. ո՞ր երկրի թիմն է լավագույնը
Ավարտվել է «Խաղաղության մարտիկի» «Ռազմիկ» մրցույթի 1 փուլը. ո՞ր երկրի թիմն է լավագույնը
Sputnik Արմենիա
Հաջորդը կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը։ 21.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-21T15:34+0400
2022-08-21T15:34+0400
2022-08-22T13:05+0400
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/15/47047355_0:0:1024:577_1920x0_80_0_0_c7eccee7d603e8f6fd6eb30109611f91.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ԶՈւ ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին, կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Այս ամենը կատարվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն։«Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը»,- ասված է հաղորդագրության մեջ։Օգոստոսի 21-ին և 22-ին կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը: Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում: Դիլիջանում այս տարի պայքարում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հավաքականները:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/15/47047355_41:0:957:687_1920x0_80_0_0_7174465f1102ea7ff1769931b98a0809.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, ղազախստան
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, ղազախստան
Ավարտվել է «Խաղաղության մարտիկի» «Ռազմիկ» մրցույթի 1 փուլը. ո՞ր երկրի թիմն է լավագույնը
15:34 21.08.2022 (Թարմացված է: 13:05 22.08.2022) Հաջորդը կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ԶՈւ ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին, կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Այս ամենը կատարվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ-ն։
«Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 21-ին և 22-ին կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը: Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում:
Դիլիջանում այս տարի պայքարում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հավաքականները: