https://arm.sputniknews.ru/20220820/natalja-rvotenberg-arzanqancjany-erevani-qaghaqapeti-teknatsu-arajadrvec-47026035.html
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց
Sputnik Արմենիա
«Ուժը հայրենյաց» կուսակցության համագումարի ընթացքում Նատալյա Ռոտենբերգը հայերեն ելույթ ունեցավ։ 20.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-20T16:30+0400
2022-08-20T16:30+0400
2022-08-20T17:01+0400
հայաստան
նատալյա ռոտենբերգ
երևան
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47014679_0:0:1600:901_1920x0_80_0_0_924c51312b3198edaaa36fb75c24851a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ուժը հայրենյաց» կուսակցության՝ Երևանում կայացած առաջին համագումարում Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց։«Կուսակցությունն իմ թեկնածությունն է առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Իհարկե, շատերն այդ առումով կասկածներ կարող են ունենալ, բայց ես կջանամ այդ դերը արժանապատվորեն կատարել»,- ասաց Ռոտենբերգը։Նրա խոսքով՝ խորհրդարանական երկրում անհնար է առաջ գնալ առանց կուսակցության, և հիմա երկրում 91 կուսակցություն է գրանցված։«Պարզ է, որ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ում հետևեն և ում հավատան։ Երբ հին կուսակցությունները սխալներ են անում, նորերի համար ավելի դժվար է ստանալ ժողովրդի վստահությունը։ Ամենավատն այն է, երբ ապրում ես մի օրով և չգիտես, թե ինչ է սպասվում վաղը և ինչպես կարող ես պլանավորել քո և երեխաներիդ ապագան։ Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք և շարունակում ենք առաջ գնալ մինչև վերջ։ Քանի դեռ մեր մեջ ապրում է հավատքը, մենք կարող ենք ինչ-որ բան փոխել»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։Յուրաքանչյուրն ինչ-որ տաղանդ ունի, և յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել կուսակցությանը, որն իր հերթին պատրաստ է գնահատել մարդկանց գիտելիքներն ու փորձը։ Ռոտենբերգը շեշտեց, որ մարդկանց պետք է գնահատել կյանքի ընթացքում, ոչ թե հետո։Նա ավելացրեց, որ Երևանն ու Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունեն, և դրանց լուծումը երկար ժամանակ կպահանջի։«Եթե մեզ հետ կիսվեք ձեր գիտելիքներով և փորձով, մենք կանենք այն, ինչ ուրիշները չկարողացան անել»,- ընդգծեց Ռոտենբերգը։Նրա ամուսինը՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն էլ ասաց, որ երկրի բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները կարելի է հաղթահարել համատեղ ուժերով։Հիշեցնենք՝ Նատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցությունը ստեղծել են այս տարվա մարտին։Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացվում են երկու փուլով։ Սկզբում քաղաքի բնակիչները քվեարկում են այն կուսակցությունների օգտին, որոնք առաջադրում են իրենց ցուցակները։ Հետո 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները ձևավորում են ավագանի, որը քվեարկում է կուսակցությունից առաջադրված թեկնածուների օգտին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի սեպտեմբերին։Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:Իմ երեխաները ոսկե մեդալներ են բերելու ՀՀ. Ռոտենբերգը մտադիր է մարմնամարզության դպրոց բացել
https://arm.sputniknews.ru/20220621/sksel-enq-metrvopvolitenic-ev-gnum-enq-araj-rvotenbergy-patrastvum-e-yntrutjunnerin-43915331.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47014679_124:0:1547:1067_1920x0_80_0_0_1c4a20a9398daa56dd0c0c5666024ea4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նատալյա ռոտենբերգ, երևան, թեկնածու
հայաստան, նատալյա ռոտենբերգ, երևան, թեկնածու
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց
16:30 20.08.2022 (Թարմացված է: 17:01 20.08.2022) «Ուժը հայրենյաց» կուսակցության համագումարի ընթացքում Նատալյա Ռոտենբերգը հայերեն ելույթ ունեցավ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ուժը հայրենյաց» կուսակցության՝ Երևանում կայացած առաջին համագումարում Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց։
«Կուսակցությունն իմ թեկնածությունն է առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Իհարկե, շատերն այդ առումով կասկածներ կարող են ունենալ, բայց ես կջանամ այդ դերը արժանապատվորեն կատարել»,- ասաց Ռոտենբերգը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական երկրում անհնար է առաջ գնալ առանց կուսակցության, և հիմա երկրում 91 կուսակցություն է գրանցված։
«Պարզ է, որ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ում հետևեն և ում հավատան։ Երբ հին կուսակցությունները սխալներ են անում, նորերի համար ավելի դժվար է ստանալ ժողովրդի վստահությունը։ Ամենավատն այն է, երբ ապրում ես մի օրով և չգիտես, թե ինչ է սպասվում վաղը և ինչպես կարող ես պլանավորել քո և երեխաներիդ ապագան։ Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք և շարունակում ենք առաջ գնալ մինչև վերջ։ Քանի դեռ մեր մեջ ապրում է հավատքը, մենք կարող ենք ինչ-որ բան փոխել»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Յուրաքանչյուրն ինչ-որ տաղանդ ունի, և յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել կուսակցությանը, որն իր հերթին պատրաստ է գնահատել մարդկանց գիտելիքներն ու փորձը։ Ռոտենբերգը շեշտեց, որ մարդկանց պետք է գնահատել կյանքի ընթացքում, ոչ թե հետո։
Նա ավելացրեց, որ Երևանն ու Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունեն, և դրանց լուծումը երկար ժամանակ կպահանջի։
«Եթե մեզ հետ կիսվեք ձեր գիտելիքներով և փորձով, մենք կանենք այն, ինչ ուրիշները չկարողացան անել»,- ընդգծեց Ռոտենբերգը։
Նրա ամուսինը՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն էլ ասաց, որ երկրի բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները կարելի է հաղթահարել համատեղ ուժերով։
Հիշեցնենք՝ Նատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցությունը ստեղծել են այս տարվա մարտին։
Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացվում են երկու փուլով։ Սկզբում քաղաքի բնակիչները քվեարկում են այն կուսակցությունների օգտին, որոնք առաջադրում են իրենց ցուցակները։ Հետո 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները ձևավորում են ավագանի, որը քվեարկում է կուսակցությունից առաջադրված թեկնածուների օգտին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի սեպտեմբերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն
հայտարարել է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը: