https://arm.sputniknews.ru/20220820/masisi-qaghaqapetaran-mtats-qaghaqacun-vostikannery-mahacats-en-gte-47002354.html
Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են գտել
Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են գտել
Sputnik Արմենիա
Ոստիկանները բանակցել էին զինված անձի հետ, որից հետո ներս էին մտել։ 20.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-20T01:00+0400
2022-08-20T01:00+0400
2022-08-20T01:07+0400
մասիս
նռնակ
տղամարդ
ավագանի
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2035/52/20355231_0:85:1600:985_1920x0_80_0_0_dde86c5b8e82d496db845774ddee5977.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մասիսի քաղաքապետարանի շենք մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են հայտնաբերել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Նարեկ Սարգսյանը։Հայտնել էինք, որ մի քաղաքացի նռնակով և ատրճանակով զինված ժամը 21։10-ի սահմանում մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն էր տեղի ունեցել։Նրա խոսքով` ոստիկանների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, իսկ քաղաքացին, ըստ Սարգսյանի, ինքնասպան է եղել։Ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների` Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը նախկինում եղել է ավագանու անդամ։
https://arm.sputniknews.ru/20220820/uzhajinnery-mtel-en-masisi-qaghaqapetarani-shenq-pvokhqaghaqapet-47001540.html
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2035/52/20355231_88:0:1512:1068_1920x0_80_0_0_3ed72e3cffe8b824f32fbde935f8565e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասիս, նռնակ, տղամարդ, ավագանի, հհ ոստիկանություն
մասիս, նռնակ, տղամարդ, ավագանի, հհ ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են գտել
01:00 20.08.2022 (Թարմացված է: 01:07 20.08.2022) Ոստիկանները բանակցել էին զինված անձի հետ, որից հետո ներս էին մտել։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մասիսի քաղաքապետարանի շենք մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են հայտնաբերել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Նարեկ Սարգսյանը։
Հայտնել էինք, որ մի քաղաքացի նռնակով և ատրճանակով զինված ժամը 21։10-ի սահմանում մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն էր տեղի ունեցել։
«Ոստիկանները բանակցել էին զինված անձի հետ, բանակցության ընթացքում հնչել են կրակոցներ։ Դրանից հետո ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ ոստիկանության պետի առաջին տեղակալը մտել է ներս։ Հայտնաբերվել է անձի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` ոստիկանների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, իսկ քաղաքացին, ըստ Սարգսյանի, ինքնասպան է եղել։
Ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների` Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը նախկինում եղել է ավագանու անդամ։