00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններում հրաժարվել է իր պահանջներից մեկից

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցԻսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Բաժանորդագրվել
Իրանը միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ իր պատասխանը օգոստոսի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին է ուղարկել:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու պահանջից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Ավելի վաղ Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ-ի) վերականգնման մասին պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել բառացիորեն առաջիկա օրերին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, իրանական կողմի այս պահանջը հիմնական խոչընդոտն էր միջուկային գործարքի վերականգնման ջանքերում:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ի առաջարկած միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի նախագծի պատասխանում Իրանը չի պահանջել, որ ԻՀՊԿ-ն հանեն ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակից:
Իրանը օգոստոսի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին իր պատասխանն էր ուղարկել միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ, ինչպես նաև կարծիք հայտնել բանակցությունների «մնացած հարցերի» վերաբերյալ: ԵՄ-ում պատասխանը կառուցողական են համարել և հայտարարել, որ հետագա քայլերի շուրջ խորհրդակցում են ԱՄՆ-ի հետ:
Իրանում ասել են՝ ինչ պայմանով են կատարելու միջուկային գործարքը
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ սկսվեցին ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Լրահոս
0