00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կտա Բարեկամության կամուրջը, և ինչո՞ւ է Փաշինյանը մեկնել Վրաստան

Մելիքյան. Նորաբաց կամուրջը զգալիորեն կմեծացնի մարդկանց հոսքն որ տեղափոխվող բեռների ծավալները
Բաժանորդագրվել
Վրացագետի կարծիքով` պատվիրակության կազմում Սուրեն Պապիկյանի ներկայությունը կարևորում է ռազմական համագործակցությունը։
Հայ-վրացական Բարեկամության կամուրջը զգալիորեն կմեծացնի մարդկանց հոսքն ու տեղափոխվող բեռների ծավալները։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Վրաստան է մեկնել երկօրյա աշխատանքային այցով` օգոստոսի 19-20-ը։ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 19-ին Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը:

«Փաշինյանի աշխատանքային այցի համատեքստում շեշտադրված երևում է լոգիստիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների և առևտրատնտեսական փոխգործակցության վերաբերյալ քննարկումների կարևորությունը։ Ավելի էֆեկտիվ, առաջատար դիրքեր կլինեին, եթե նախնական պայմանավորվածությունն իրականացվեր, և գործարկվեր մեկ պատուհանի գաղափարը։ Գուցե ապագայում դրան հասնենք, բայց այսօր արդեն իսկ կա արդիական ենթակառուցվածք, որը կմեծացնի մարդկանց հոսքն ու տեղափոխվող բեռների ծավալները»,- ասաց Մելիքյանը։

Քանի որ այս տարի տոնվում է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ուստի նախատեսված էին գործընթացներ, և երկու երկրների սահմանին բացված կամուրջը ևս մեկ հանդիպման առիթ հանդիսացավ։
«Այստեղ շատ կարևոր է, որ բոլոր խոչընդոտները, որոնք սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով առաջանում են Վրաստանի տարածքում մեր բեռնափոխադրողների առջև, լուծվեն»,- նշեց վրացագետը։
Մելիքյանի կարծիքով` պակաս կարևոր չէ նաև լաստանավային փոխադրումների հարցը, ինչը Վրաստանի ներքաղաքական պերմանենտ բարդ իրավիճակի ֆոնին որոշ ընդդիմադիրների կողմից բացասականորեն էր մեկնաբանվել, սակայն ՀՀ վարչապետի այցը կնպաստի, որ խնդիրները լուծվեն, և հայկական լոգիստիկ ընկերություններն այլընտրանք ունենան բավական ծանրաբեռնված Վերին Լարսի լոգիստիկ հաբին, որտեղ շատ լուրջ կուտակումներ կան։
Ըստ նրա` նորաբաց կամուրջը թույլ կտա նորացված ենթակառուցվածքով իրականացնել բեռների և ուղևորների տեղափոխումն այդ անցակետով։
Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված հայկական պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայությունը` Մելիքյանն ընդգծեց, որ երկուստեք ռազմական համագործակցության համատեքստում եղել են քննարկումներ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ, և Պապիկյանի ներկայությունը պատվիրակության կազմում կարևորում է ռազմական համագործակցությունը։

«Փաստ է, որ 2020 թվականից հետո տարածաշրջանային իրադարձություններն ու Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերը, քաղաքականությունն ու տարբեր հարցերի շուրջ մոտեցումները վկայում են, որ Ադրբեջանն իր հարևանների նկատմամբ դարձել է ավելի ագրեսիվ, ինչը չի կարող չանհանգստացնել նաև վրացական էլիտային, հետևաբար Վրաստանը շատ քիչ երկրներից է, որը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և իր աջակցությունն է ցուցաբերում կողմերին, որպեսզի բացառվի պատերազմի վերսկսումը»,- մեկնաբանեց վրացագետը։

Մելիքյանի խոսքով` պաշտոնական Թբիլիսին վերջերս վրացական հարթակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նույնպես համարում է ներդրում տարածաշրջանային կայունության հաստատման գործում։
Նշենք, որ Փաշինյանի այցի մասին հայտնի դարձավ երեկ կեսօրին, երբ վրացական մամուլը հայտնեց, որ Բարեկամության կամրջի բացման արարողությունը հայ-վրացական սահմանին երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու ժամը 14։00-ին։ Մինչ այդ հայկական կողմը նախատեսվող այցի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չէր արել։
Լրահոս
0