https://arm.sputniknews.ru/20220820/erevanmeghri-tshanaparhy-der-masnaki-argelapakvats-e-varvordnery-pahanjner-en-nerkajacnum-47007658.html
Երևան-Մեղրի ճանապարհը դեռ մասնակի արգելափակված է. վարորդները պահանջներ են ներկայացնում
Երևան-Մեղրի ճանապարհը դեռ մասնակի արգելափակված է. վարորդները պահանջներ են ներկայացնում
Sputnik Արմենիա
Մայրուղին փակած վարորդները թույլ են տալիս, որ միայն մարդատար մեքենաներն անցնեն։ Թե ինչպես կլուծվի խնդիրը, առայժմ պարզ չէ։ 20.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-20T12:26+0400
2022-08-20T12:26+0400
2022-08-20T12:40+0400
հայաստան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47008210_0:155:1601:1055_1920x0_80_0_0_06f181849056392bca0b548553d4e121.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Բեռնատարների վարորդները շարունակում են փակ պահել Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը։Վարորդները պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա և չեղարկել անիվային սռնիներով կշռումը։Վարորդներից մեկը Sputnik Արմենիային ասաց, որ նախարարության պատասխան առաջարկները հեռու են իրականությունից, իրենք չեն կարող այդ պայմաններով աշխատել։Ճանապարհը փակած վարորդները միայն մարդատար մեքենաներին են ճանապարհ տալիս։ Նրանք մարզպետի հետ հանդիպում և խնդրի լուծում են պահանջում։Սյունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը պետք է Կապան մեկնի, որտեղ նշում են քաղաքի օրը։ Դեռ պարզ չէ` կհանդիպի՞ վարորդների հետ, թե ոչ։Հիշեցնենք` օգոստոսի 15-ին նույնպես վարորդները փակել էին ճանապարհը։ ՏԿԵ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր` նախարար Գնել Սանոսյանը բանակցել է Սիսիանի շրջանում Հայաստան-Իրան ճանապարհը փակած վարորդների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այնտեղ կանգնած մեքենաները կկշռվեն, և որոնք նորմայի սահմաններում են, կանցնեն, որպեսզի խցանումը բացվի։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47008210_0:0:1423:1067_1920x0_80_0_0_5bb36e2c7298a5d9e660f7eea41306bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք
Երևան-Մեղրի ճանապարհը դեռ մասնակի արգելափակված է. վարորդները պահանջներ են ներկայացնում
12:26 20.08.2022 (Թարմացված է: 12:40 20.08.2022) Մայրուղին փակած վարորդները թույլ են տալիս, որ միայն մարդատար մեքենաներն անցնեն։ Թե ինչպես կլուծվի խնդիրը, առայժմ պարզ չէ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Բեռնատարների վարորդները շարունակում են
փակ պահել Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը։
Վարորդները պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա և չեղարկել անիվային սռնիներով կշռումը։
Վարորդներից մեկը
Sputnik Արմենիային ասաց, որ նախարարության պատասխան առաջարկները հեռու են իրականությունից, իրենք չեն կարող այդ պայմաններով աշխատել։
«Մենք նախարարությունում քննարկել էինք պայմանները։ Պայմանավորվածություն կար, որ ինչ-որ գործընթաց է սկսվելու։ Բայց առավոտյան ասացին, որ շարունակելու են գործող օրենսդրությամբ։ Սա ճիշտ չէ»,- ասաց վարորդը։
Ճանապարհը փակած վարորդները միայն մարդատար մեքենաներին են ճանապարհ տալիս։ Նրանք մարզպետի հետ հանդիպում և խնդրի լուծում են պահանջում։
Սյունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը պետք է Կապան մեկնի, որտեղ նշում են քաղաքի օրը։ Դեռ պարզ չէ` կհանդիպի՞ վարորդների հետ, թե ոչ։
Հիշեցնենք`
օգոստոսի 15-ին նույնպես վարորդները փակել էին ճանապարհը։ ՏԿԵ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը
Sputnik Արմենիային հայտնել էր` նախարար Գնել Սանոսյանը բանակցել է Սիսիանի շրջանում Հայաստան-Իրան ճանապարհը փակած վարորդների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այնտեղ կանգնած մեքենաները կկշռվեն, և որոնք նորմայի սահմաններում են, կանցնեն, որպեսզի խցանումը բացվի։