00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ելենովկայի ուղղությամբ հրթիռային հարվածը հանցագործությունները թաքցնելու փորձ է. Շոյգու

© Photo : tvzvezda.ruՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Սերգեյ Շոյգու
Բաժանորդագրվել
Ուկրաինայի բնակիչներից շատերը չեն ընդունում Կիևի իշխանությունների քաղաքականությունը, որն ուղղված է նացիզմի վերականգնմանը, Ռուսաստանի հանդեպ ատելություն սերմանելուն։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ազով» (ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական գումարտակի գերեվարված զինյալների` Ելենովկայում գտնվող մեկուսարանին ուկրաինացի զինվորականների հասցրած հրթիռային հարվածը հանցագործությունների մասին ճշմարտությունը թաքցնելու փորձ է:

«Ուկրաինական իշխանությունները մահվան դատապարտեցին գերի հանձնված ազովցիներին։ Այդ պատճառով էլ Ելենովկայի մեկուսարանին, որտեղ պահվում էին նրանք, գիշերը հրթիռային հարված հասցվեց ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Իրենց իսկ գերիների նկատմամբ ցինիկ, դաժան հաշվեհարդարի պատճառն այն է, որ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում է «Ազովի» գրոհայինների վկայություններից։ Դրանցում բացահայտվում են խաղաղ քաղաքացիների դեմ հանցագործությունները, որոնք իրականացվել են Կիևի հավանությամբ»,- ասել է Շոյգուն` ելույթ ունենալով Հակաֆաշիստական առաջին միջազգային կոնգրեսում։

Նրա խոսքով՝ ծայրահեղական ազգայնականությունը, որը տարածում էր «Ազով» գումարտակը, ամբողջ բանդերովյան Ուկրաինայի գաղափարախոսությունն է դարձել։
«Այսօր Ուկրաինայի զինված ուժերի լքած դիրքերում ՌԴ զինծառայողները մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն են գտնում։ Կոնգրեսի մասնակիցները կկարողանան դրա նմուշները տեսնել ուկրաինացի ազգայնականների կողմից օգտագործվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ապահովման միջոցների թեմատիկ ցուցահանդեսում»,- ասել է պաշտպանության նախարարը:
Նա հավելել է` Ուկրաինայի բազմաթիվ բնակիչներ չեն ընդունում Կիևի իշխանությունների քաղաքականությունը, որն ուղղված է նացիզմի վերականգնմանը, Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի հանդեպ ատելության բորբոքմանը։
«Առանձին խոսակցության թեմա է նեոնացիզմը Ուկրաինայում։ Պաշտոնական Կիևը բացեիբաց հայտարարել է, որ ազգայնականների ժառանգորդն է ու նրանց գործի շարունակողը։ Գերագույն ռադան ազգային անկախության մարտիկներ է հռչակել ОУН-УПА-ի գրոհայիններին («Ուկրաինացի ազգայնականների միություն - Ուկրաինական ապստամբության բանակ», ծայրահեղական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում՝ խմբ.)։ Խորհրդային Միության փլուզումից հետո Վաշինգտոնում ամեն ինչ արել են Ուկրաինան Ռուսաստանի հակոտնյա դարձնելու համար։ Խրախուսվել է օրենսդրության առաջխաղացումը, որն արգելում է ռուսերենը, ռուսական լրատվամիջոցները, ռուսական մշակույթը՝ այն ամենը, ինչը կապված է մեր երկրի հետ»,- ասել է Շոյգուն։
Նա ընդգծել է, որ նման քաղաքականությունը չընդունողների դեմ դաժան պատժիչ գործողություն է ծավալվել։ Իսկ ռազմական հատուկ գործողություն անցկացնելու որոշումն ընդունվել է Ռուսաստանի անվտանգության նկատմամբ անընդունելի սպառնալիքների պատճառով, որոնք ստեղծվել էին Ուկրաինայի իշխանությունների կողմից:
«Ութ տարի շարունակ Կիևի ռեժիմը աղաղակող հանցագործություններ է կատարել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի քաղաքացիների նկատմամբ։ Հազարավոր անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Միաժամանակ սկսվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ուկրաինական տարածքի ռազմական յուրացումը։ Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղություն էր վերցրել»,- ասել է նա։
Ուկրաինացիների գնդակոծության հետևանքով Մելիտոպոլում բնակելի տներ են վնասվել
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ հատուկ գործողության առաջին իսկ օրերին ռուսական զինված ուժերը բախվել են ուկրաինական կազմավորումների անմարդկային մարտավարությանը:
«Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների զինվորները թաքնվում են քաղաքային թաղամասերում, խաղաղ բնակչության հետևում՝ նրանց դարձնելով կենդանի վահան, թե՛ բնակելի տները, թե՛ սոցիալական ու էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներն օգտագործում են որպես ամրաշրջաններ և կրակային կետեր։ «Ցամաքում» պարտվելով և նահանջելով՝ նրանք նպատակաուղղված ոչնչացնում են իրենց շուրջն ամեն ինչ, միայն թե խաղաղ քաղաքացիներին ոչինչ չմնա։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նույնպիսի մարտավարություն էին որդեգրել նաև գերմանացի նացիստները»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Դա, ըստ նրա, մասամբ բացատրվում է ուկրաինական բանակի կազմով։ Հակասահմանադրական հեղաշրջումից հետո երկրում ի հայտ եկան նոր ուժային կառույցներ՝ այսպես կոչված ազգային գումարտակներ, որոնք դավանում են նեոնացիզմի գաղափարը, ռասայական անհանդուրժողականությունը բոլոր նրանց հանդեպ, ում նրանք ուկրաինացիներ չեն համարում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 177-րդ օրը։
Լրահոս
0