https://arm.sputniknews.ru/20220820/amn-n-sharunakum-e-errvord-rejkhi-ev-tshapvoniaji-hreshavvor-nakhagtsery-47013594.html
ԱՄՆ-ն շարունակում է Երրորդ ռեյխի և Ճապոնիայի հրեշավոր նախագծերը
ԱՄՆ-ն շարունակում է Երրորդ ռեյխի և Ճապոնիայի հրեշավոր նախագծերը
Sputnik Արմենիա
Նացիզմի գաղափարախոսության դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերը միավորելու նպատակով Ռուսաստանում Հակաֆաշիստական առաջին կոնգրեսն է գումարվել։ 20.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-20T13:55+0400
2022-08-20T13:55+0400
2022-08-20T13:57+0400
գերմանիա
ճապոնիա
ամն
ուկրաինա
խսհմ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/714/85/7148572_0:236:2579:1686_1920x0_80_0_0_d6875d62058597b58656fcb1cda1cd7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը՝ ամբողջ աշխարհում սփռված հարյուրավոր գաղտնի լաբորատորիաներով, ֆաշիստական Գերմանիայի և ռազմատենչ Ճապոնիայի հրեշավոր նախագծերի քողարկված, բայց գլոբալ մասշտաբների հասած շարունակությունն է։ «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում անցկացվող Հակաֆաշիստական առաջին միջազգային կոնգրեսի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեության հետաքննության հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան:Գերմանիան Ուկրաինայում զբաղվել է Կոնգո-ղրիմյան տենդի առավել պաթոգեն շտամներով. ՌԴ ՊՆՀակաֆաշիստական կոնգրեսի նպատակը մեկն է` միավորել համաշխարհային հանրության ջանքերը նացիզմի գաղափարախոսության և դրա ցանկացած արտահայտման դեմ պայքարում։ Կոնգրեսը պետք է Երկրորդ համաշխարհայինի տարիներին ֆաշիզմի ջախջախման գործում ԽՍՀՄ-ի վճռորոշ ներդրման մասին պատմական ճշմարտությունը պահպանելու, ինչպես նաև նացիստական գաղափարախոսության տարածմանը հակազդելու հարթակ դառնա։Ելենովկայի ուղղությամբ հրթիռային հարվածը հանցագործությունները թաքցնելու փորձ է. ՇոյգուՃապոնական բանակի 731-րդ ջոկատում, ինչպես նաև 100-րդ հատուկ ջոկատում 1930-1945 թթ․-ին մարդկանց ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի, տիֆի և այլ մանրէներով վարակելու փորձարկումներ են իրականացվել։ Վարակվածների մեծ մասը մահանում էր սոսկալի տանջանքներից։ Իսկ ովքեր առողջանում էին, կրկնակի փորձերի էին ենթարկվում և ի վերջո նույնպես սպանվում։ Կենդանի մարդկանց ներքին օրգանները կտրում էին, որպեսզի տեսնեն, թե ինչպես է վարակը տարածվում օրգանիզմում։Ճապոնացի զինվորականները նաև այլ անմարդկային փորձարկումներ են արել մարդկանց վրա, որոնք անխուսափելիորեն մահվան են հանգեցրել։Ըստ 731-րդ ջոկատի աշխատակիցների հուշերի՝ լաբորատորիաների դռների հետևում մահացել է մոտ 3 հազար մարդ, որոնց վրա դաժան փորձարկումներ են անցկացվել։ Այլ գնահատականների համաձայն՝ զոհերի թիվը հասնում է 10 հազարի։Ամերիկյան ընկերությունը մասնակցել է Ուկրաինայում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետազոտմանը. ՌԴ ՊՆ
գերմանիա
ճապոնիա
ամն
ուկրաինա
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/714/85/7148572_7:0:2570:1922_1920x0_80_0_0_ce6e4b38ec698fb468ac206ac23ba3ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, ճապոնիա, ամն, ուկրաինա, խսհմ, պատերազմ
գերմանիա, ճապոնիա, ամն, ուկրաինա, խսհմ, պատերազմ
ԱՄՆ-ն շարունակում է Երրորդ ռեյխի և Ճապոնիայի հրեշավոր նախագծերը
13:55 20.08.2022 (Թարմացված է: 13:57 20.08.2022) Նացիզմի գաղափարախոսության դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերը միավորելու նպատակով Ռուսաստանում Հակաֆաշիստական առաջին կոնգրեսն է գումարվել։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը՝ ամբողջ աշխարհում սփռված հարյուրավոր գաղտնի լաբորատորիաներով, ֆաշիստական Գերմանիայի և ռազմատենչ Ճապոնիայի հրեշավոր նախագծերի քողարկված, բայց գլոբալ մասշտաբների հասած շարունակությունն է։ «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում անցկացվող Հակաֆաշիստական առաջին միջազգային կոնգրեսի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեության հետաքննության հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան:
Հակաֆաշիստական կոնգրեսի նպատակը մեկն է` միավորել համաշխարհային հանրության ջանքերը նացիզմի գաղափարախոսության և դրա ցանկացած արտահայտման դեմ պայքարում։ Կոնգրեսը պետք է Երկրորդ համաշխարհայինի տարիներին ֆաշիզմի ջախջախման գործում ԽՍՀՄ-ի վճռորոշ ներդրման մասին պատմական ճշմարտությունը պահպանելու, ինչպես նաև նացիստական գաղափարախոսության տարածմանը հակազդելու հարթակ դառնա։
Ճապոնական բանակի 731-րդ ջոկատում, ինչպես նաև 100-րդ հատուկ ջոկատում 1930-1945 թթ․-ին մարդկանց ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի, տիֆի և այլ մանրէներով վարակելու փորձարկումներ են իրականացվել։ Վարակվածների մեծ մասը մահանում էր սոսկալի տանջանքներից։ Իսկ ովքեր առողջանում էին, կրկնակի փորձերի էին ենթարկվում և ի վերջո նույնպես սպանվում։ Կենդանի մարդկանց ներքին օրգանները կտրում էին, որպեսզի տեսնեն, թե ինչպես է վարակը տարածվում օրգանիզմում։
Ճապոնացի զինվորականները նաև այլ անմարդկային փորձարկումներ են արել մարդկանց վրա, որոնք անխուսափելիորեն մահվան են հանգեցրել։
Ըստ 731-րդ ջոկատի աշխատակիցների հուշերի՝ լաբորատորիաների դռների հետևում մահացել է մոտ 3 հազար մարդ, որոնց վրա դաժան փորձարկումներ են անցկացվել։ Այլ գնահատականների համաձայն՝ զոհերի թիվը հասնում է 10 հազարի։
Ամերիկյան ընկերությունը մասնակցել է Ուկրաինայում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետազոտմանը. ՌԴ ՊՆ