https://arm.sputniknews.ru/20220819/zapvorvozhiei-aek-i-pashtpanutjan-hamakargn-uzheghacvel-e-rvogvov-46947882.html
Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է. Ռոգով
Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է. Ռոգով
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ զգուշացրել էր, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանք է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝... 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T09:15+0400
2022-08-19T09:15+0400
2022-08-19T09:16+0400
ուկրաինա
ռուսաստան
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39551527_0:0:3151:1773_1920x0_80_0_0_2b96d32cbeb1488befee886644561d8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է ուկրաինական բանակի կողմից օբյեկտին հարվածելու հնարավոր փորձի պատճառով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանք է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, նախատեսվում է Ռուսաստանին մեղադրել տեխնածին աղետի մեջ:Օգոստոսի 18-ին Լվովում կայացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ բանակցությունները: Քննարկված թեմաների թվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը և «պարենային գործարքը»։Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Երեկ նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։ԴԺՀ-ում՝ Սվետլոդարսկի գնդակոծության վայրում, օտարերկրյա մակնշմամբ բեկորներ են հայտնաբերվել
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39551527_111:0:2842:2048_1920x0_80_0_0_574527a191d3f7bd8a0be49581a3cd9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան
Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է. Ռոգով
09:15 19.08.2022 (Թարմացված է: 09:16 19.08.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ զգուշացրել էր, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանք է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է ուկրաինական բանակի կողմից օբյեկտին հարվածելու հնարավոր փորձի պատճառով: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին է հայտնել շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանք է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, նախատեսվում է Ռուսաստանին մեղադրել տեխնածին աղետի մեջ:
«Ատոմակայանի պաշտպանության համակարգն ուժեղացված է, մանրամասները բացահայտել չեմ կարող։ Մենք այս օրը լիակատար սպառազինությամբ ենք դիմավորում, քանի որ Զելենսկու ռեժիմից ինչ ասես կարելի է սպասել», - ասել է Ռոգովը։
Օգոստոսի 18-ին Լվովում կայացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ բանակցությունները: Քննարկված թեմաների թվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը և «պարենային գործարքը»։
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Երեկ նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։