00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղո՞վ է անցնելու Լաչինի միջանցքի նոր երթուղին. լուսանկարներ

© Sputnik / David GalstyanԿոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը
Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Բաժանորդագրվել
Օգոստոսից վերջից սկսած` հայկական կողմը չի կարողանա օգտվել Գորիս–Ստեփանակերտ նախկին ճանապարհից։ Ներկայում միաժամանակ կառուցվում է Երևանից Ստեփանակերտ տանող մայրուղին, որն անցնում է Կոռնիձորով, բարեկարգվում է Աղավնոյից ոչ հեռու գտնվող ժամանակավոր գրունտային ճանապարհը։
Առաջիկայում Լաչինի միջանցքի երթուղին պետք է ներկայիս Գորիս-Տեղ-Ստեփանակերտ ճանապարհից տեղափոխվի Ստեփանակերտ-Հին Շեն-Կոռնիձոր-Տեղ նոր մայրուղի: Սակայն Հայաստանի տարածքում գտնվող ճանապարհահատվածը դեռ պատրաստ չէ: Այդ պատճառով տեղաշարժը ժամանակավորապես հնարավոր կլինի միայն 4-կիլոմետրանոց գրունտային ճանապարհով, որով նախկինում երթևեկություն չի իրականացվել։
Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է շինարարության գոտի և ծանոթացել ճանապարհների ընթացիկ վիճակին։

Լաչինի նոր միջանցքը

2022 թ.-ի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի նոր մայրուղու կառուցումից հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից դուրս գտնվող տարածքները կանցնեն Ադրբեջանին:
© Sputnik / Максим БлиновԲերձոր (27.11.2020թ)
Вид на дома и автомобильную дорогу в городе Бердзор (27.11.2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Բերձոր (27.11.2020թ)
Եվ չնայած Երևանում ոչ լեգիտիմ որակեցին Լաչինի միջանցքը հնարավորինս սեղմ ժամկետներում այլ երթուղով փոխարինելու` Բաքվի պահանջը, օգոստոսի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները մեկնարկել են։
Մինչդեռ ադրբեջանական կողմը օգոստոսի 11– ին հայտարարեց մինչև Հայաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածի կառուցման ավարտի մասին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը։ Շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2021 թվականի հուլիսին:
© Sputnik / David GalstyanԱդրբեջանի կառուցած ճանապարհը Մեծ Շեն և Հին Շեն գյուղերով
Построенная Азербайджаном дорога через села Мец Шен и Хин Шен - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Ադրբեջանի կառուցած ճանապարհը Մեծ Շեն և Հին Շեն գյուղերով
Այդ բնակավայրերի բնակիչները պետք է լքեն իրենց տները մինչև օգոստոսի վերջ։ Ենթադրվում է, որ այդ պահի դրությամբ Լաչինի միջանցքի նոր երթուղին հսկողության տակ վերցրած կլինեն ռուս խաղաղապահները։
© Sputnik / David GalstyanԱղավնո գյուղը
Село Ахавно - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Աղավնո գյուղը

Կոռնիձորը` Հայաստանի Հանրապետության սահման

Ստեփանակերտն ու Երևանը կապող նոր ճանապարհը պետք է անցնի Կոռնիձոր գյուղով, դուրս գա դեպի Ադրբեջանի կառուցած կամուրջը Աղավնո գետի վրայով։ Այնուհետև այն հասնում է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին և դուրս է գալիս Եղծահող գյուղից ոչ հեռու գտնվող նախկին մայրուղի։
Սակայն Կոռնիձոր–ՀՀ սահման հատվածը Հայաստանի իշխանությունները նոր են սկսել կառուցել։ Այս հատվածը կազմում է մոտ 12 կմ: Շինարարության վրա միաժամանակ երեք ընկերություն է աշխատում, համապատասխանաբար աշխատանքներ են տարվում երեք տեղամասերում:
Մենք այցելեցինք Կոռնիձոր գյուղ և մի քանի լուսանկար արեցինք։ Սա գյուղին անմիջականորեն հարող հատվածն է։
© Sputnik / David Galstyan

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը - Sputnik Արմենիա
1/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

© Sputnik / David Galstyan

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը - Sputnik Արմենիա
2/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

© Sputnik / David Galstyan

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը - Sputnik Արմենիա
3/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

© Sputnik / David Galstyan

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը - Sputnik Արմենիա
4/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

1/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

2/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

3/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

4/4

Կոռնիձորից ՀՀ սահման տանող ճանապարհը

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները թույլ չտվեցին ավելի առաջ անցնել։ Շինարարական աշխատանքների հիմնական հատվածն այժմ ընթանում է դե ֆակտո սահմանին անմիջականորեն կից հատվածում։

Ժամանակավոր գրունտային ճանապարհը

Իսկ մինչ պատրաստ կլինի Տեղ–Կոռնիձոր–ՀՀ սահման ճանապարհը, Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին կանցնի 4–կիլոմետրանոց գրունտային հատվածով։
Այն կսկսվի Աղավնո գետի կամրջով, որով ավարտվում է Ադրբեջանի կառուցած, նախկին մայրուղուց Մեծ Շեն և Հին Շեն գյուղերով անցնող ճանապարհը, կմիանա Տեղ–Գորիս ճանապարհին Աղավնո գյուղից արդեն քիչ վերև` հայկական սահմանին ավելի մոտ։
Ներկայում այն այսպիսի տեսք ունի.
© Sputnik / David GalstyanԱղավնոյից ոչ հեռու ժամանակավոր գրունտային ճանապարհը
Временная грунтовая дорога недалеко от Ахавно - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Աղավնոյից ոչ հեռու ժամանակավոր գրունտային ճանապարհը
Իսկ ներքևի լուսանկարում աջ և ձախ կողմերում երևում է ներկայիս Գորիս – Ստեփանակերտ մայրուղին (1)։ Կենտրոնից մի փոքր ավելի վեր և աջ, հեռվում նշմարվում է ժամանակավոր գրունտային ճանապարհը (2), որի վրա այս պահին բարեկարգման աշխատանքներեն ընթանում: Սյունիքի Կոռնիձոր գյուղից սկսվող ճանապարհահատվածի շինարարության շրջան (3):
Իսկ չորրորդ լուսանկարում Ադրբեջանի կառուցած ճանապարհն է Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։
© Sputnik / David GalstyanԼուսանկարում Տեղ-Բերձոր ճանապարհի և Աղավնո գետի կամրջի ժամանակավոր գրունտային ճանապարհի նշումներ են
Фотография дороги Тех-Бердзор и временной грунтовой дороги к мосту через реку Ахавно с обозначениями - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Լուսանկարում Տեղ-Բերձոր ճանապարհի և Աղավնո գետի կամրջի ժամանակավոր գրունտային ճանապարհի նշումներ են
Հեղինակի գրառումները կարող եք կարդալ նաև նրա հեղինակային Telegram ալիքում
Լրահոս
0