https://arm.sputniknews.ru/20220819/varshavaji-odanavakajanum-81-amja-daniaci-maqsaneng-kiny-pvordzel-e-5-kg-hervoin-anckacnel-46972703.html
Վարշավայի օդանավակայանում 81-ամյա դանիացի մաքսանենգ կինը փորձել է 5 կգ հերոին անցկացնել
Վարշավայի օդանավակայանում 81-ամյա դանիացի մաքսանենգ կինը փորձել է 5 կգ հերոին անցկացնել
Sputnik Արմենիա
Վարշավայի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցների մոտ կասկած են հարուցել ուղևորության երթուղին և տիկնոջ նյարդային պահվածքը։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T15:39+0400
2022-08-19T15:39+0400
2022-08-19T15:43+0400
թմրանյութ
կին
վարշավա
օդանավակայան
մաքսանենգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/02/28145352_0:79:1000:642_1920x0_80_0_0_dcb8b837b800b174e41c143fd61f1311.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Լեհաստանի ծառայություններին հաջողվել է կանխել ավելի քան 5 կգ հերոինի մաքսանենգությունը, որը Վարշավա էր բերել Դանիայի 81-ամյա բնակչուհին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Լեհաստանի հարկային պետական վարչությանը:Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանի մաքսային և հարկային ծառայությունների աշխատակիցների մոտ կասկած են հարուցել ուղևորության երթուղին և ճանապարհորդ տիկնոջ նյարդային վարքագիծը:Զննության ընթացքում աշխատակիցները ճամպրուկում կրկնակի հատակ են հայտնաբերել։ Ուղեբեռը քանդելով` նրանք թաքստոցից հանել են չորս փաթեթ կրեմագույն նյութ` բյուրեղանման բաղադրության։ Ստուգումից հետո պարզվել է, որ մաքսանենգ նյութը հերոին է։Տարեց ճանապարհորդուհու տեղափոխած թմրանյութերի արժեքը սև շուկայում կազմում է գրեթե 2,4 միլիոն զլոտի (ավելի քան 500 հազար դոլար):Մաքսանենգ կինը ձերբակալվել է մաքսային-հարկային ծառայության աշխատակիցների կողմից և հանձնվել ոստիկանությանը: Նման քանակությամբ հերոինի տեղափոխման փորձի համար 81-ամյա կնոջը 3-15 տարվա ազատազրկում է սպառնում։
վարշավա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/02/28145352_20:0:980:720_1920x0_80_0_0_8510efdd3546bc1867d3a96d514f9c28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, կին, վարշավա, օդանավակայան, մաքսանենգություն
թմրանյութ, կին, վարշավա, օդանավակայան, մաքսանենգություն
Վարշավայի օդանավակայանում 81-ամյա դանիացի մաքսանենգ կինը փորձել է 5 կգ հերոին անցկացնել
15:39 19.08.2022 (Թարմացված է: 15:43 19.08.2022) Վարշավայի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցների մոտ կասկած են հարուցել ուղևորության երթուղին և տիկնոջ նյարդային պահվածքը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Լեհաստանի ծառայություններին հաջողվել է կանխել ավելի քան 5 կգ հերոինի մաքսանենգությունը, որը Վարշավա էր բերել Դանիայի 81-ամյա բնակչուհին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Լեհաստանի հարկային պետական վարչությանը:
Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանի մաքսային և հարկային ծառայությունների աշխատակիցների մոտ կասկած են հարուցել ուղևորության երթուղին և ճանապարհորդ տիկնոջ նյարդային վարքագիծը:
«Դանիայի 81-ամյա կին քաղաքացին Մալավիից Քենիայի և Դոհայի տարածքում տրանզիտով Կանադա էր ուղևորվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զննության ընթացքում աշխատակիցները ճամպրուկում կրկնակի հատակ են հայտնաբերել։ Ուղեբեռը քանդելով` նրանք թաքստոցից հանել են չորս փաթեթ կրեմագույն նյութ` բյուրեղանման բաղադրության։ Ստուգումից հետո պարզվել է, որ մաքսանենգ նյութը հերոին է։
Տարեց ճանապարհորդուհու տեղափոխած թմրանյութերի արժեքը սև շուկայում կազմում է գրեթե 2,4 միլիոն զլոտի (ավելի քան 500 հազար դոլար):
Մաքսանենգ կինը ձերբակալվել է մաքսային-հարկային ծառայության աշխատակիցների կողմից և հանձնվել ոստիկանությանը: Նման քանակությամբ հերոինի տեղափոխման փորձի համար 81-ամյա կնոջը 3-15 տարվա ազատազրկում է սպառնում։