https://arm.sputniknews.ru/20220819/urucqabanutjan-azgajin-kentrvonum-shutvov-paliativ-bzhshkakan-ognutjan-bazhanmunq-kbacvi-46980687.html
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շուտով պալիատիվ բժշկական օգնության բաժանմունք կբացվի
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շուտով պալիատիվ բժշկական օգնության բաժանմունք կբացվի
Sputnik Արմենիա
Կենտրոնում ուռուցքային հիվանդների համար մինչ այս էլ եղել է նման մահճակալային ֆոնդ, սակայն որակն այն չի եղել։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T19:38+0400
2022-08-19T19:38+0400
2022-08-19T19:38+0400
հայաստան
քաղցկեղ
ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/03/44628148_0:81:1600:981_1920x0_80_0_0_daed6848b4c0fb10dea85dd8ab48f8a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում հոկտեմբորի 8–ին կբացվի պալիատիվ բժշկական օգնության բաժանմունք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ առաջիկայում ախտորոշման նոր մասնաշենք է բացվելու, որտեղ տեղադրվելու է ՄՌՏ սարքավորումը, որը մինչ այդ կենտրոնը չի ունեցել։ Այժմ նոր բունկերներ են կառուցվում, որտեղ 2023 թվականին կտեղադրվեն ճառագայթային սարքավորումները։ Կենտրոնի տնօրենի խոսքով` բուժական ճառագայթային օգնությունը Հայաստանում թերանում է, քանի որ երկրում առկա սարքավորումները որոշակի առումով չեն համապատասխանում ստանդարտներին։Խոսելով Հայաստանում տարածված քաղցկեղի տեսակների մասին` Մանուկյանը նշեց, որ կանանց մոտ հիմնականում հայտնաբերվում է կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղ։«Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տարածված են նաև միզապարկի, աղեստամոքսային տրակտի, շագանակագեղձի քաղցկեղները»,– ասաց Մանուկյանը։2021 թվականին Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով 1327 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի, 251-ի մոտ` արգանդի պարանոցի, 249-ի մոտ արգանդի մարմնի, 197-ի մոտ` ձվարանի, 123-ի մոտ շնչափողի, բրոնխների, թոքի, 144-ի մոտ ստամոքսի և 239-ի մոտ հաստաղիի քաղցկեղ։Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` Հայաստանը համարվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրներից մեկը և մահացության վտանգի առումով զբաղեցնում է 19-րդ տեղը։Հայաստանում մեկնարկել է կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրըՀայաստանում 2020 թվականին գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 1324 դեպք. հիվանդների մոտ 15 %–ը վերարտադրողական տարիքի են։Տղամարդկանց շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղ 1 տարում հայտնաբերվել է 684 հոգու մոտ, կոկորդի` 111 հոգու, ստամոքսի 235 հոգու, հաստաղիի` 244, լյարդի, ներլյարդային լեղուղիների` 75, շագանակագեղձի` 343, իսկ միզապարկի` 379 հոգու մոտ։ՀՀ բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը 2021 թվականին եղել է 54 հազար 519 հոգի, որոնցից 32 հազար 402–ը կին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/03/44628148_124:0:1547:1067_1920x0_80_0_0_420567c73e116ef008e5daac4224a085.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղցկեղ, ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
հայաստան, քաղցկեղ, ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շուտով պալիատիվ բժշկական օգնության բաժանմունք կբացվի
Կենտրոնում ուռուցքային հիվանդների համար մինչ այս էլ եղել է նման մահճակալային ֆոնդ, սակայն որակն այն չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում հոկտեմբորի 8–ին կբացվի պալիատիվ բժշկական օգնության բաժանմունք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։
«Մեր կենտրոնում այժմ էլ ունենք նման օգնություն, որը տրամադրվում է ուռուցքային հիվանդներին, սակայն որակն այն չէ։ Այժմ մենք բացելու ենք այնպիսի կենտրոն, որ անգամ բազմաթիվ զարգացած երկրներում այդպիսին չի լինելու։ Ընդհանուր առմամբ լինելու է 30 հիվանդասենյակ և յուրաքանչյուր սենյակում` 1 մահճակալ»,– նշեց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ առաջիկայում ախտորոշման նոր մասնաշենք է բացվելու, որտեղ տեղադրվելու է ՄՌՏ սարքավորումը, որը մինչ այդ կենտրոնը չի ունեցել։ Այժմ նոր բունկերներ են կառուցվում, որտեղ 2023 թվականին կտեղադրվեն ճառագայթային սարքավորումները։ Կենտրոնի տնօրենի խոսքով` բուժական ճառագայթային օգնությունը Հայաստանում թերանում է, քանի որ երկրում առկա սարքավորումները որոշակի առումով չեն համապատասխանում ստանդարտներին։
Խոսելով
Հայաստանում տարածված քաղցկեղի տեսակների մասին` Մանուկյանը նշեց, որ կանանց մոտ հիմնականում հայտնաբերվում է կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղ։
«Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տարածված են նաև միզապարկի, աղեստամոքսային տրակտի, շագանակագեղձի քաղցկեղները»,– ասաց Մանուկյանը։
2021 թվականին Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով 1327 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի, 251-ի մոտ` արգանդի պարանոցի, 249-ի մոտ արգանդի մարմնի, 197-ի մոտ` ձվարանի, 123-ի մոտ շնչափողի, բրոնխների, թոքի, 144-ի մոտ ստամոքսի և 239-ի մոտ հաստաղիի քաղցկեղ։
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` Հայաստանը համարվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրներից մեկը և մահացության վտանգի առումով զբաղեցնում է 19-րդ տեղը։
Հայաստանում 2020 թվականին գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 1324 դեպք. հիվանդների մոտ 15 %–ը վերարտադրողական տարիքի են։
Տղամարդկանց շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղ 1 տարում հայտնաբերվել է 684 հոգու մոտ, կոկորդի` 111 հոգու, ստամոքսի 235 հոգու, հաստաղիի` 244, լյարդի, ներլյարդային լեղուղիների` 75, շագանակագեղձի` 343, իսկ միզապարկի` 379 հոգու մոտ։
ՀՀ բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը 2021 թվականին եղել է 54 հազար 519 հոգի, որոնցից 32 հազար 402–ը կին է։