https://arm.sputniknews.ru/20220819/tghamardy-nerkajacel-e-vorpes-lragrvogh-ev-zinvvorin-ognelu-patrvakvov-11-mln-dram-e-hapshtakel-46986201.html
Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել
Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել
Sputnik Արմենիա
32-ամյա տղամարդը հեռախոսով կապ է հաստատել մի շարք քաղաքացիների հետ և գումարներ խնդրել իբրև թե զինվորի օգնելու համար։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T18:06+0400
2022-08-19T18:06+0400
2022-08-19T19:00+0400
կալանք
տղամարդ
գումար
զինծառայող
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. 32-ամյա տղամարդը ներկայացել է որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից և, զինվորներին օգնություն տրամադրելու անվան տակ, քաղաքացիներից գումարներ է հափշտակել, հայտնում է Քննչական կոմիտեն։Նշվում է, որ տղամարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ը հեռախոսով զրուցել է մի խումբ քաղաքացիների հետ և ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով փող ուզել։ Այդկերպ տղամարդը տարբեր անձանցից հափշտակել է 11 միլիոն դրամ գումար: Նշված գումարը փոխանցվել է այլ անձանց անվամբ բացված հաշվեհամարներին՝ դրանց ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով:32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը)։ Նա կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, տղամարդ, գումար, զինծառայող, հհ քննչական կոմիտե
կալանք, տղամարդ, գումար, զինծառայող, հհ քննչական կոմիտե
Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել
18:06 19.08.2022 (Թարմացված է: 19:00 19.08.2022) 32-ամյա տղամարդը հեռախոսով կապ է հաստատել մի շարք քաղաքացիների հետ և գումարներ խնդրել իբրև թե զինվորի օգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. 32-ամյա տղամարդը ներկայացել է որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից և, զինվորներին օգնություն տրամադրելու անվան տակ, քաղաքացիներից գումարներ է հափշտակել,
հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ տղամարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ը հեռախոսով զրուցել է մի խումբ քաղաքացիների հետ և ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով փող ուզել։ Այդկերպ տղամարդը տարբեր անձանցից հափշտակել է 11 միլիոն դրամ գումար: Նշված գումարը փոխանցվել է այլ անձանց անվամբ բացված հաշվեհամարներին՝ դրանց ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը)։ Նա կալանավորվել է։