https://arm.sputniknews.ru/20220819/qnnarkvum-e-surmalui-pajtjunic-tuzhatsnerin-u-zvoheri-harazatnerin-ajakcelu-harcy-46961191.html
Քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից տուժածներին ու զոհերի հարազատներին աջակցելու հարցը
Քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից տուժածներին ու զոհերի հարազատներին աջակցելու հարցը
Sputnik Արմենիա
Հնարավոր ծրագրերը, աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T13:11+0400
2022-08-19T13:11+0400
2022-08-20T10:14+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46729865_0:84:1600:984_1920x0_80_0_0_a76cd653f8eaed081b6545336a8a2997.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացածների ընտանիքներին ու տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:Հնարավոր ծրագրերը, աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։ Նախարարությունը խոստանում է այդ և այլ հարցերի վերաբերյալ հետագայում լրացուցիչ տեղեկություն հայտնել, երբ պատկերն առավել հստակ կլինի։Ինչ վերաբերում է «Սուրմալուի» տարածքում գործող ու պայթյունից տուժած տնտեսվարողներին հնարավոր աջակցություն տրամադրելուն, Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է, դրանով զբաղվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։«Մենակ մնացի...». Եղվարդում հրաժեշտ տվեցին Խաչատրյան քույրերին և փոքրիկ ՄարատինՀիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46729865_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7223a6c04cfdc9f0768b1986c5f29ed4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից տուժածներին ու զոհերի հարազատներին աջակցելու հարցը
13:11 19.08.2022 (Թարմացված է: 10:14 20.08.2022) Հնարավոր ծրագրերը, աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացածների ընտանիքներին ու տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:
«Նախարարությունում այս պահին քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու հարցը»,– ասաց նա։
Հնարավոր ծրագրերը, աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։ Նախարարությունը խոստանում է այդ և այլ հարցերի վերաբերյալ հետագայում լրացուցիչ տեղեկություն հայտնել, երբ պատկերն առավել հստակ կլինի։
Ինչ վերաբերում է «Սուրմալուի» տարածքում գործող ու պայթյունից տուժած տնտեսվարողներին հնարավոր աջակցություն տրամադրելուն, Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է, դրանով զբաղվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։