https://arm.sputniknews.ru/20220819/qkn-nerkajacrel-e-ejmiatsnum-teghi-unecats-spanutjan-manramasnery-46981016.html
ՔԿ–ն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները
ՔԿ–ն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները
Sputnik Արմենիա
Դեպքի վայր մեկնած իրավապահները Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերել են մահացած երիտասարդին պատկանող ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված... 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T16:58+0400
2022-08-19T16:58+0400
2022-08-19T16:59+0400
հայաստան
էջմիածին
սպանություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46979738_0:0:1600:900_1920x0_80_0_0_8a8d9cb1a7c067e84a8257cf1c86a5ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 18-ի ուշ երեկոյան Էջմիածին քաղաքում հնչած կրակոցների փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քննչական մարմինը նաև հայտնում է, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:Դեպքի վայր մեկնած իրավապահները Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերել են մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:Մեքենայի վրա եղել են 10-ից ավելի հրազենային վնասվածքներ, իսկ մեքենայի մեջ` արնանման հետքեր։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Mercedes»–ի վրա կրակել են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում:Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ:Այլ մանրամասներ, այդ թվում` տուժողների ու հնարավոր կասկածյալների մասին ՔԿ–ն չի հայտնում։Նշվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն պահելը)։Հիշեցնենք` Էջմիածնում տեղի ունեցած հանցագործության մասին օգոստոսի 18-ի երեկոյան հայտնել էր shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով` սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է:
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46979738_200:0:1400:900_1920x0_80_0_0_a6bb215a241bd84dccd461c1c34e9046.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էջմիածին, սպանություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, էջմիածին, սպանություն, հհ քննչական կոմիտե
ՔԿ–ն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները
16:58 19.08.2022 (Թարմացված է: 16:59 19.08.2022) Դեպքի վայր մեկնած իրավապահները Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերել են մահացած երիտասարդին պատկանող ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 18-ի ուշ երեկոյան Էջմիածին քաղաքում հնչած կրակոցների փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական մարմինը նաև հայտնում է, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր մեկնած իրավապահները Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերել են մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:
Մեքենայի վրա եղել են 10-ից ավելի հրազենային վնասվածքներ, իսկ մեքենայի մեջ` արնանման հետքեր։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Mercedes»–ի վրա կրակել են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում:
Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ:
Այլ մանրամասներ, այդ թվում` տուժողների ու հնարավոր կասկածյալների մասին ՔԿ–ն չի հայտնում։
Նշվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն պահելը)։
Հիշեցնենք`
Էջմիածնում տեղի ունեցած հանցագործության մասին օգոստոսի 18-ի երեկոյան հայտնել էր shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով` սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է: