https://arm.sputniknews.ru/20220819/pashinjany-tsanvotacel-e-bagratasheni-maqsaketi-gvortsuneutjann-u-nakhatesvvogh-barepvokhumnerin-46977506.html
Փաշինյանը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին
Փաշինյանը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման ծրագրերը։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T16:29+0400
2022-08-19T16:29+0400
2022-08-19T16:30+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բագրատաշեն անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46973987_0:83:1600:983_1920x0_80_0_0_c3f563938bc0f82b1fd013214df8ab7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել մաքսակետի գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված բարեփոխումներն ու քայլերը:Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:ՀՀ վարչապետը Վրաստան է մեկնել 2 օրովՆշենք, որ հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:Հանդիպումը կայացել է հայ-վրացական «Բարեկամություն» կամրջի գործարկման արարողության շրջանակում:
բագրատաշեն անցակետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46973987_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4137e69765f55fa45ace67ab11ad4204.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բագրատաշեն անցակետ
հայաստան, նիկոլ փաշինյան, բագրատաշեն անցակետ
Փաշինյանը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին
16:29 19.08.2022 (Թարմացված է: 16:30 19.08.2022) ՀՀ վարչապետը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել մաքսակետի գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված բարեփոխումներն ու քայլերը:
Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:
Նշենք, որ հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել
Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: