https://arm.sputniknews.ru/20220819/kamurjn-uzheghacnum-e-mer-erkrnerin-barekamutjan-kamurjy-kkapi-arevelqn-arevmutqin-46971508.html
Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին
Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին
Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետը «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը հայտարարել է, որ նոր կառուցված կամուրջը թույլ կտա կրկնապատկել սահմանային անցակետի... 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T15:08+0400
2022-08-19T15:08+0400
2022-08-19T15:13+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
կամուրջ
նիկոլ փաշինյան
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46982206_0:0:1397:785_1920x0_80_0_0_5ef9ee7924a1042bd27515790e02e28a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Բարեկամություն» կամուրջը Հայաստանի և Վրաստանի համար ռազմավարական և տարածաշրջանում եզակի նշանակություն ունի: Այսօր հայ-վրացական սահմանին«Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը նման կարծիք հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։Վրաստանի վարչապետի համոզմամբ` «Բարեկամություն» կամուրջը էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամությունն ու փոխգործակցությունը։Վրաստանի վարչապետն իր ելույթում շեշտեց, որ «Բարեկամություն» կամուրջը ռազմավարական նշանակություն ունի` որպես արևելքը արևմուտքին կապող հանգույց։«Մենք մեր բարեկամության նոր կամուրջն ենք կառուցել։ Կամուրջն ուժեղացնում է մեզ, մեր երկրներին, տարածաշրջանը»,- համոզմունք հայտնեց Ղարիբաշվիլին։Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս հայտնել է, որ կամուրջը կարևոր հանգույց է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հզորացման առումով։Հիշեցնենք` կամրջի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ:Կամրջի կառուցման արժեքը ինը մլն եվրո է, Հայաստանը և Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46982206_66:0:1307:931_1920x0_80_0_0_c9bde47abc7953944fa905a1ff4c0856.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, կամուրջ, նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի
վրաստանի հանրապետություն, հայաստան, կամուրջ, նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի
Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին
15:08 19.08.2022 (Թարմացված է: 15:13 19.08.2022) Վրաստանի վարչապետը «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը հայտարարել է, որ նոր կառուցված կամուրջը թույլ կտա կրկնապատկել սահմանային անցակետի հզորությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Բարեկամություն» կամուրջը Հայաստանի և Վրաստանի համար ռազմավարական և տարածաշրջանում եզակի նշանակություն ունի: Այսօր հայ-վրացական սահմանին«Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը նման կարծիք հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետի համոզմամբ` «Բարեկամություն» կամուրջը էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամությունն ու փոխգործակցությունը։
«Երկու երկրների տարածքում կառուցված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող կամուրջը՝ 160 մետր երկարությամբ, եզակի է տարածաշրջանում։ Այն կկրկնապատկի սահմանային անցակետի հզորությունը, կբարելավի տեղաշարժի որակը երկու երկրների քաղաքացիների, հյուրերի և տարանցիկ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև կամրապնդի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասաց Ղարիբաշվիլին
Վրաստանի վարչապետն իր ելույթում շեշտեց, որ «Բարեկամություն» կամուրջը ռազմավարական նշանակություն ունի` որպես արևելքը արևմուտքին կապող հանգույց։
«Մենք մեր բարեկամության նոր կամուրջն ենք կառուցել։ Կամուրջն ուժեղացնում է մեզ, մեր երկրներին, տարածաշրջանը»,- համոզմունք հայտնեց Ղարիբաշվիլին։
Բացման արարողությանը ելույթով
հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս հայտնել է, որ կամուրջը կարևոր հանգույց է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հզորացման առումով։
Հիշեցնենք` կամրջի շինարարությունը
մեկնարկել է 2021 թվականի մայիսին։
Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ:
Կամրջի կառուցման արժեքը ինը մլն եվրո է,
Հայաստանը և Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։