https://arm.sputniknews.ru/20220819/hajastani-rusakan-razmabazajum-armi-2022-razmatekhnikakan-hamazhvoghvov-e-bacvel-47000338.html
Հայաստանի ռուսական ռազմաբազայում «ԱրՄԻ-2022» ռազմատեխնիկական համաժողով է բացվել
Հայաստանի ռուսական ռազմաբազայում «ԱրՄԻ-2022» ռազմատեխնիկական համաժողով է բացվել
Sputnik Արմենիա
Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ ՌԴ զինված ուժերի տեսակների, զորքերի ու հատուկ ծառայությունների գործունեությանը: 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T23:40+0400
2022-08-19T23:40+0400
2022-08-19T23:58+0400
բանակ
բանակային խաղեր
ռուսաստան
հայաստան
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46998634_0:161:1100:780_1920x0_80_0_0_a0c9f56a5c5543225020ff876326273e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ռուսական ռազմաբազայի «Պատրիոտ»այգում տեղի է ունեցել «ԱրՄԻ-2022» ռազմատեխնիկական համաժողովի բացումը։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:Զորամիավորման անձնակազմը համաժողովի ստատիկ մասում սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից նմուշներ է ներկայացրել:«Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժման մասնակիցները միավորման ռազմական նվագախմբի հետ ելույթ են ունեցել հյուրերի համար:Համաժողովի հարթակներում անցկացվում են նաև մարզական խաղեր և մրցումներ:Համաժողովի ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները ցուցադրական ելույթներ կունենան, մասնագետները կպատմեն հյուրերին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տեսակների, զորքերի ու հատուկ ծառայությունների գործունեության մասին:ԱրՄԻ-2022 «Ռազմական ռալի» մրցույթն առաջին անգամ կանցկացվի երկու երկրների տարածքումԸնդհանուր առմամբ ռուսական ռազմաբազայի տարածքում ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգիների 16 հարթակներում` Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների ուՀայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազաների տարածքում, 2022 թվականի օգոստոսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում: Համաժողովն աշխատում է ամեն օր՝ ժամը 09:00-16:00–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46998634_26:0:1066:780_1920x0_80_0_0_4e7dcd3120b5b0b57c16613cc4b899b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, բանակային խաղեր, ռուսաստան, հայաստան, համաժողով
բանակ, բանակային խաղեր, ռուսաստան, հայաստան, համաժողով
Հայաստանի ռուսական ռազմաբազայում «ԱրՄԻ-2022» ռազմատեխնիկական համաժողով է բացվել
23:40 19.08.2022 (Թարմացված է: 23:58 19.08.2022) Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ ՌԴ զինված ուժերի տեսակների, զորքերի ու հատուկ ծառայությունների գործունեությանը:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ռուսական ռազմաբազայի «Պատրիոտ»այգում տեղի է ունեցել «ԱրՄԻ-2022» ռազմատեխնիկական համաժողովի բացումը։ Տեղեկությունը հայտնում է
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորամիավորման անձնակազմը համաժողովի ստատիկ մասում սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից նմուշներ է ներկայացրել:
Հատուկ սարքավորված հարթակում ներկայացված է ռազմաբազայի հակաօդային պաշտպանության համակարգի տեխնիկան, այդ թվում՝ մեծ հեռահարության C-300 զենիթահրթիռային համալիրն ու միջին հեռահարության «Բուկ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրը:
«Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժման մասնակիցները միավորման ռազմական նվագախմբի հետ ելույթ են ունեցել հյուրերի համար:
Համաժողովի հարթակներում անցկացվում են նաև մարզական խաղեր և մրցումներ:
Համաժողովի ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները ցուցադրական ելույթներ կունենան, մասնագետները կպատմեն հյուրերին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տեսակների, զորքերի ու հատուկ ծառայությունների գործունեության մասին:
Ընդհանուր առմամբ ռուսական ռազմաբազայի տարածքում ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգիների 16 հարթակներում` Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների ուՀայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազաների տարածքում, 2022 թվականի օգոստոսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում: Համաժողովն աշխատում է ամեն օր՝ ժամը 09:00-16:00–ը: