00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործում կարող է երկու նոր հոդված հայտնվել

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваԽաչատուրյան քույրերի գործով դատական նիստերից մեկի ժամանակ. արխիվային լուսանկար
Խաչատուրյան քույրերի գործով դատական նիստերից մեկի ժամանակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Բաժանորդագրվել
Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանի խոսքով՝ դատախազությունը խորհուրդ է տվել դիտարկել լրացուցիչ որակման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Չորս տարի առաջ դուստերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին կարող են մեղադրանք ներկայացնել ևս երկու հոդվածով։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանի խոսքով՝ դատախազությունը, գործը վերադարձնելով հետաքննության, «խորհուրդ է տվել քննարկել լրացուցիչ որակման հարցը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու և աղջիկներից մեկին ինքնասպանության փորձի հասցնելու» հոդվածով:
Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պապանովը, որը ներկայացնում է մահացածի ընտանիքի շահերը, գործակալությանը պատմել էր, որ դատախազությունը հրաժարվել է հաստատել գործով մեղադրական եզրակացությունը:
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։
Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել
Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը), հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։
Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որում հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։
Խաչատուրյան քույրերի եղբայրն ամեն ինչից տեղյակ է եղել ու լռել է. նոր մանրամասներ
Լրահոս
0