https://arm.sputniknews.ru/20220818/vostikanutjuny-hajtnaberel-e-sgvo-ory-hravarutjun-kazmakerpats-andzin-46913769.html
Ոստիկանությունը հայտնաբերել է սգո օրը Երևանում հրավառություն կազմակերպած անձին
Ոստիկանությունը հայտնաբերել է սգո օրը Երևանում հրավառություն կազմակերպած անձին
Sputnik Արմենիա
Հրավառություն կազմակերպած անձն ասել է` տեղյակ չի եղել, որ Հայաստանում սգո օրեր են հայտարարված։ 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T12:23+0400
2022-08-18T12:23+0400
2022-08-18T12:24+0400
հայաստան
հրավառություն
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/906/07/9060714_0:62:1601:962_1920x0_80_0_0_e747d9edfbbc643a7558883a6c93162a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 17-ին Երևանում հրավառություն կազմակերպած անձին։Ըստ հաղորդագրության` այդ օրը երեկոյան ոստիկանությունը մի քանի ահազանգ ստացել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 հոգու դեռ որոնում են։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/906/07/9060714_118:0:1481:1022_1920x0_80_0_0_46b028c36001ed8afcd2b6e12351ebab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրավառություն, հհ ոստիկանություն
հայաստան, հրավառություն, հհ ոստիկանություն
Ոստիկանությունը հայտնաբերել է սգո օրը Երևանում հրավառություն կազմակերպած անձին
12:23 18.08.2022 (Թարմացված է: 12:24 18.08.2022) Հրավառություն կազմակերպած անձն ասել է` տեղյակ չի եղել, որ Հայաստանում սգո օրեր են հայտարարված։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 17-ին Երևանում հրավառություն կազմակերպած անձին։
Ըստ հաղորդագրության` այդ օրը երեկոյան ոստիկանությունը մի քանի ահազանգ ստացել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել` տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։
Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 հոգու դեռ որոնում են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը
հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։