00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական պարենի արտահանման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ աշխատանքը շարունակվում է. ԱԳՆ

© Sputnik / Михаил ВоскресенскийՌԴ ԱԳՆ–ի շենքը
ՌԴ ԱԳՆ–ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Բաժանորդագրվել
Պյոտր Իլիչևի խոսքով՝ ՄԱԿ-ի ջանքերը դեռ ցանկալի արդյունքի չեն հանգեցրել, սակայն համաշխարհային կազմակերպության հետ աշխատանքը շարունակվում է:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մոսկվան ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ ռուսական պարարտանյութերի ու հացահատիկի, ինչպես նաև այլ մթերքների արտահանման ապաշրջափակման ուղղությամբ: Առանց այս հարցի լուծման՝ պարենային անվտանգության խնդիրը չի լուծվի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլիչևը։
«Համաշխարհային շուկաներ ռուսական պարենի, պարարտանյութերի ու հումքի մատակարարումների հարցը կարգավորելու վերաբերյալ նշեմ հետևյալը. մենք ակտիվորեն համագործակցում ենք ՄԱԿ-ի քարտուղարության հետ։ Այն, իր հերթին, հասցեական աշխատանք է տանում Վաշինգտոնի, Բրյուսելի և մասնավոր արտասահմանյան ընկերությունների հետ։ Միջազգային պարենային շուկաների կայունացման հարցում շահագրգռված է ողջ աշխարհը, առաջին հերթին` զարգացող երկրները», - ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ քանի դեռ չեն վերացվել Արևմուտքի այն արհեստական, ոչ լեգիտիմ խոչընդոտները, որոնց հետ ՌԴ ընկերությունները բախվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս, հազիվ թե հնարավոր լինի վերականգնել մատակարարման շղթայի բնականոն գործունեությունն ու պարենային անվտանգության ապահովման հետ կապված այլ խնդիրներ լուծել:
«Առայժմ ՄԱԿ-ի ջանքերը ցանկալի արդյունքի չեն հանգեցրել, բայց աշխատանքը շարունակվում է։ Հաջողություն ենք ակնկալում», - ասել է դիվանագետը։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել ՌԴ-ից ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերումը Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:
Գուտերեշը Լվովում կարող է քննարկել պարենային գործարքի մասով ՌԴ-ի դեմ սահմանափակումները
Լրահոս
0