00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է ոչ թե կրպակներ, այլ փոքրիկ տաղավարներ կառուցել. Պիպոյանը` փողոցային առևտրի մասին

Փողոցային առևտուր անելու համար մարդկանց պետք է հատկացնել առանձին վայրեր
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն տուգանելու, այլև գույքը բռնագրավելու՝ կառավարության որոշմանը։
Փողոցային ապօրինի առևտուրն անշուշտ անվտանգության լուրջ պրոբլեմներ է առաջացնում, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, թե որոշումն ինչպիսի սոցիալական հետևանքներ կարող է առաջացնել կամ ինչպիսի բիզնես շահերի հետ կարող է բախվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն տուգանելու, այլև գույքը բռնագրավելու կառավարության որոշման հետևանքների մասին նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` հավելելով, որ այդուհանդերձ անվտանգության բաղադրիչը չպետք է երկրորդ պլան մղվի։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կայացրեց որոշում, ըստ որի` բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն։
«Պետք է հասկանալ, որ պետությունն ամբողջական համակարգ է, և ցանկացած որոշում պետք է դիտարկել ամբողջականության մեջ։ Տվյալ հարցում կայացվում է որոշում, որն անհրաժեշտ է, բայց միևնույն ժամանակ հարուցում է խնդիրներ, որոնք նույնպես պետք է լուծվեն։ Եթե գնում ենք փողոցային առևտրի արգելքին, նշանակում է, որ բոլոր համայնքներում պետք է ունենանք համապատասխան վայրեր, որտեղ մարդիկ կունենան այդ առևտուրն օրինական կերպով իրականացնելու հնարավորություն»,- ասաց Պիպոյանը։
Նրա դիտարկմամբ` շատերն ունեն խանութներ, սակայն մարդիկ էլի շարունակում են փողոցում առևտուր անել, որովհետև բանուկ տեղում է, հարմար է։
Սա նշանակում է, որ պետք է ստեղծել ոչ թե մեկ ընդհանուր շուկա և բոլորին ուղարկել այնտեղ, այլ մեծ քանակով առանձնացված, փոքրածավալ տեղեր հատկացնել առևտուր իրականացնողներին, որտեղ նրանք կկարողանան, սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելով, իրականացնել քաղաքակիրթ առևտուր, առավել ևս, որ համայնքային փոքրիկ տարածքներ բոլոր տեղերում էլ կան։
«Անհրաժեշտէ ոչ թե կրպակներ, այլ փոքրիկ տաղավարներ կառուցել, որպեսզի նաև քաղաքի տեսքը պահպանվի։ Առհասարակ փողոցային առևտրում կան տարրեր, որոնք միայն լավացնում են քաղաքի տեսքը, եթե իհարկե մարդիկ հետևում են հաստատված չափորոշիչներին։ Այդ տաղավարները կարող են համահունչ լինել համայնքի գույներին և ներդաշնակվել տեղանքին, լինեն կոկիկ կառուցված և ունենան դարակներ կամ պահոցներ։ Չեմ կարծում, որ այդ ամենի համար կպահանջվեն մեծ ներդրումներ»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Պիպոյանի կարծիքով` բացօթյա ապօրինի առևտուր իրականացնողների գույքի բռնագրավման որոշումը հարաբերական իմաստով օբյեկտիվ է, բայց ավելի ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր ոք տուգանվի իր կողմից իրականացված առևտրի ծավալի չափով, այսինքն` չարժե չորս կապ կանաչի ծախող տատիկին տուգանել մեծ գումարի չափով։
«Չափազանց կարևոր է նաև, թե ինչ է լինելու բռնագրավված բնամթերքի հետ, որովհետև պարենային ապրանքը թափելը լավ բան չէ, այն էլ ոչ վտանգավոր ապրանքը։ Պետք է հասկանալ, թե ուր է գնալու բռնագրավված սննդամթերքը, առավել ևս, որ մենք ունենք պարենային անվտանգության խնդիր»,- ասաց Պիպոյանը։
Նշենք` Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ առկա գործիքակազմը բավարար չէ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար, տուգանքները չեն կարողանում գանձել, քանի որ դեպքերի 90 տոկոսում առևտրականներն իրենց անունով գույք չեն ունենում, հետևաբար տվյալ փոփոխությամբ հնարավոր կլինի խնդիրը լուծել։
Ի դեպ, օրենքի հիմնավորման մեջ նշվում է` նախատեսվում է, որ բացօթյա առևտրի առարկա կարող են լինել միայն ծաղիկները, տնկիները, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիները և սոճիները, պաղպաղակը, ջուրը, այդ թվում` հանքային, հյութերը և զովացուցիչ ըմպելիքները։
Լրահոս
0