https://arm.sputniknews.ru/20220818/nakhatesvum-e-nvor-ancaketer-bacel-svotqum-eraskhum-ev-qarahunjum-46921526.html
Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում և Քարահունջում
Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում և Քարահունջում
Sputnik Արմենիա
ՀՀ սահմանի նոր անցակետերի հետ կապված նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։ 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T15:09+0400
2022-08-18T15:09+0400
2022-08-18T16:27+0400
հայաստան
ադրբեջան
անցակետ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։Նշվում է, որ որոշումը բխում է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետևյալ կերպ` «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։Նախագծում ասվում է նաև, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին կառավարության նիստում Փաշինյանն ասել էր` Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։Ադրբեջանի իշխանություններն ավարտել են Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, անցակետ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, ադրբեջան, անցակետ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում և Քարահունջում
15:09 18.08.2022 (Թարմացված է: 16:27 18.08.2022) ՀՀ սահմանի նոր անցակետերի հետ կապված նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, տեղեկանում ենք
իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Նշվում է, որ որոշումը բխում է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետևյալ կերպ` «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։
Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։
Նախագծում ասվում է նաև, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին կառավարության նիստում
Փաշինյանն ասել էր` Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։