00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խնդիր է դրված եղել, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո ՀՀ-ում նման բան չլինի». Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը 2021-ի գարնանը ստուգումներ է արել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի դեպքին, Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարեց ստուգել, թե ինչպես են կատարել իր` 2 տարի առաջ տված հանձնարարականը։
Նա նշեց, որ 2020-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել գերատեսչություններին, որ տեղեկություններ հավաքեն այն օբյեկտների մասին, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և որտեղ կարող են լինել նման նյութեր։
«Առաջին գործողությունը, որն արել եմ դրանից հետո, արված աշխատանքի հաշվետվություն եմ ուզել, որը հիմա ամփոփվում է։ Հիմա ՊՎԾ–ին հանձնարարում եմ, որ ստուգեն, թե իմ տված հանձնարարականն ինչպես է կատարվել։ Խնդիրը դրված է եղել այնպես, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո Հայաստանում նման բան տեղի չունենա»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև` տեղյակ է, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը 2021-ի գարնանը ստուգումներ է արել «Սուրմալուում» և խախտումներ գտել։ Փաշինյանը հանձնարարական է տվել, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունն ու օգտագործումը միայն լիցենզավորված ընկերություններն իրականացնեն։
Փաշինյանն իր խոսքի վերջում ցավակցեց զոհվածների ընտանիքներին։
«Մենակ մնացի...». Եղվարդում հրաժեշտ տվեցին Խաչատրյան քույրերին և փոքրիկ Մարատին
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 քաղաքացու դեռ որոնում են։
Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում. «Սուրմալուի» տնօրինությունը ցավակցական ուղերձ է հղել
Լրահոս
0