https://arm.sputniknews.ru/20220818/i-hishatak-surmaluum-zvohvatsneri-karavarutjan-nisty-meknarkec-mek-rvope-lrutjamb-46909999.html
Ի հիշատակ «Սուրմալուում» զոհվածների. կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Ի հիշատակ «Սուրմալուում» զոհվածների. կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։ 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T11:08+0400
2022-08-18T11:08+0400
2022-08-18T12:00+0400
սգո օր
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
հրդեհ
հհ կառավարություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46808544_0:84:1600:984_1920x0_80_0_0_4f668df15a10d6f46c94198d3464b92c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։Փաշինյանն ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանք է կատարվել «Սուրմալուում»։ Նախարարը հայտնեց` փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որոնցից 10-ը` ողջ։ Ընդհանուր առմամբ` որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է եղել 935 փրկարար։ Նախարարը վստահեցրեց, որ լրացուցիչ մարդկային ռեսուրսի կամ տեխնիկական սարքավորումների կարիք չի եղել։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46808544_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7de782d5c6a50e21e5c8fb553e00c110.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սգո օր, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, հրդեհ, հհ կառավարություն, նիստ
սգո օր, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, հրդեհ, հհ կառավարություն, նիստ
Ի հիշատակ «Սուրմալուում» զոհվածների. կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
11:08 18.08.2022 (Թարմացված է: 12:00 18.08.2022) Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։
Փաշինյանն ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանք է կատարվել «Սուրմալուում»։
Նախարարը հայտնեց` փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որոնցից 10-ը` ողջ։
Ընդհանուր առմամբ` որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է եղել 935 փրկարար։ Նախարարը վստահեցրեց, որ լրացուցիչ մարդկային ռեսուրսի կամ տեխնիկական սարքավորումների կարիք չի եղել։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը
հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։