ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
19:21 18.08.2022 (Թարմացված է: 19:22 18.08.2022)
© Photo : official site of MoD of RAՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
ԳՇ պետը տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MoD of RAՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
© Photo : official site of MoD of RA
Ըստ հաղորդագրության` ԳՇ պետը տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։
© official site of MINISTRY OF DEFENCE OF THE REPUBLIC OF ARMENIAՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Ասրյանը նաև հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։