https://arm.sputniknews.ru/20220818/bvordjur-chen-karvoghanum-gtnel-karavarutjuny-757-milivon-dram-hatkacrec-15-bnakavajri-46912899.html
«Բորդյուր չեն կարողանում գտնել». կառավարությունը 757 միլիոն դրամ հատկացրեց 15 բնակավայրի
«Բորդյուր չեն կարողանում գտնել». կառավարությունը 757 միլիոն դրամ հատկացրեց 15 բնակավայրի
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառուցապատման ոլորտում բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է` արագ շարքից դուրս են գալիս, ինչի համար էլ հանձնարարեց դիտարկել... 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T12:05+0400
2022-08-18T12:05+0400
2022-08-18T14:09+0400
ճանապարհ
գնել սանոսյան
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42989471_0:142:1170:800_1920x0_80_0_0_cac26e09e6cca1f7bd5f9cb5eb9d0a07.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 757 մլն դրամ կհատկացվի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը հատկացվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին։Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արված աշխատանքները` ասելով, որ սուբվենցիոն ծրագրերով մարզերում գրադարաններ են հիմնանորոգվել, ասֆալտապատում է արվել, մանկապարտեզներ են կառուցվել և հիմնանորոգվել, խմելու ջրագիծ է նորոգվել և այլն։ Կառավարության հատկացնելիք գումարով նմանատիպ աշխատանքները կշարունակվեն։Որոտան-Խոտ ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը 2 մլրդ 294 մլն դրամ հատկացրեցՏԿԵ նախարարը նշեց, որ ինչքան էլ դժվար է հավատալ, սակայն այս պահին հանրապետությունում խնդիր կա` հանքավայրերը չեն բավարարում եզրաքարեր և քարի սալիկ արտադրելու համար։Ի պատասխան Փաշինյանը նշեց, թե, այո՛, շատ խնդիրներ ունենք, սակայն դրանք լուծելով պետք է առաջ գնալ։ Նա հավելեց, որ կառուցապատման ոլորտում բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է` արագ շարքից դուրս են գալիս. հանձնարարեց դիտարկել քարի օգտագործումը։Հայաստանի ճանապարհներին 7 կշեռք կներկառուցվի ծանրաբեռնված մեքենաներին «որսալու» համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42989471_66:0:1133:800_1920x0_80_0_0_fc1f325f78730cb8d07b5559a0169f77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, գնել սանոսյան , նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, գումար
ճանապարհ, գնել սանոսյան , նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, գումար
«Բորդյուր չեն կարողանում գտնել». կառավարությունը 757 միլիոն դրամ հատկացրեց 15 բնակավայրի
12:05 18.08.2022 (Թարմացված է: 14:09 18.08.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառուցապատման ոլորտում բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է` արագ շարքից դուրս են գալիս, ինչի համար էլ հանձնարարեց դիտարկել քարի օգտագործումը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 757 մլն դրամ կհատկացվի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը հատկացվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին։
«273 ծրագրի համար արդեն իսկ վճարել ենք, և ընդհանուր 288 սուբվենցիոն ծրագիր կիրականցվի»,- ասաց Սանոսյանը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արված աշխատանքները` ասելով, որ սուբվենցիոն ծրագրերով մարզերում գրադարաններ են հիմնանորոգվել, ասֆալտապատում է արվել, մանկապարտեզներ են կառուցվել և հիմնանորոգվել, խմելու ջրագիծ է նորոգվել և այլն։ Կառավարության հատկացնելիք գումարով նմանատիպ աշխատանքները կշարունակվեն։
ՏԿԵ նախարարը նշեց, որ ինչքան էլ դժվար է հավատալ, սակայն այս պահին հանրապետությունում խնդիր կա` հանքավայրերը չեն բավարարում եզրաքարեր և քարի սալիկ արտադրելու համար։
«Հիմա ունենք շինարարներ, որ չենք կարողանում բորդյուր գտնել` բորդյուրը չի բավարարում»,- ասաց Սանոսյանը։
Ի պատասխան Փաշինյանը նշեց, թե, այո՛, շատ խնդիրներ ունենք, սակայն դրանք լուծելով պետք է առաջ գնալ։ Նա հավելեց, որ կառուցապատման ոլորտում բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է` արագ շարքից դուրս են գալիս. հանձնարարեց դիտարկել քարի օգտագործումը։