00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռլինում Երկրորդ համաշխարհայինի ժամանակների ռումբ է հայտնաբերվել, տարհանում է ընթանում

© Sputnik / Oleg Knorring / Անցնել մեդիապահոցՍովետական զինվորները Բեռլինում
Սովետական զինվորները Բեռլինում - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Բաժանորդագրվել
Տարհանմանը մասնակցում է Բեռլինի ոստիկանության և հրդեհային ծառայության 250 աշխատակից։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բեռլինում 12 հազար մարդ են տարհանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա 500 կիլոգրամանոց ռումբի հայտնաբերման պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
«Օտարման գոտին ազդել է մոտ 12 հազար մարդու վրա, նրանք բոլորը պետք է լքեն այդ շրջանը։ Բոլոր նրանք, ովքեր այլընտրանքային գտնվելու վայր չունեն, կարող են օգտվել «Մերսեդես-Բենց արենայից» (Բեռլինի բազմաֆունկցիոնալ փակ մարզադաշտ՝ խմբ.)»,-Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է քաղաքի ոստիկանությունը:
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կիլոգրամ քաշով ռումբը հայտնաբերվել է այսօր, տեղական ժամանակով ժամը 11:45-ին, Բեռլինի Ֆրիդրիխսհայնե շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ: Դեպքի վայր են ժամանել քրեագետներն ու հրշեջները, մերձակա ճանապարհներով երթևեկությունը սահմանափակվել է, նաև ժամանակավորապես սահմանափակել է էլեկտրագնացքների և մետրոյի երթևեկությունը:
Ոստիկանության տվյալներով՝ գտածոն ավիառումբ է՝ երկու դետոնատորով։ Այն պետք է չեզոքացնեն տեղում՝ բարձր ճնշման հիդրոհղկանյութային կտրիչի օգնությամբ։ Այնուհետև վնասազերծված ռումբը կտեղափոխեն Բեռլինի Գրյունեվալդ շրջանի հրաձգարան։
Բեռլինի Ֆրիդրիխսհայնե թաղամասը զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչներից մեկն է, առաջին հերթին՝ Իստսայդի պատկերասրահի շնորհիվ, որտեղ տեղակայված է Բեռլինի պատի ավելի քան 1300 մետր երկարությամբ մի հատված, որն ամբողջությամբ նկարազարդված է գրաֆիտիով: Դրանցից ամենահանրաճանաչի հեղինակը մոսկվայաբնակ նկարիչ Դմիտրի Վրուբելն է, նա պատկերել է համբուրվող Լեոնիդ Բրեժնևին և Էրիխ Հոնեկերին և ստորագրել է ռուսերեն ու գերմաներեն լեզուներով. «Տեր Աստված, օգնիր ինձ ողջ մնալ այս մահկանացու սիրո մեջտեղում»։
Լրահոս
0