https://arm.sputniknews.ru/20220818/arznium-avartvel-e-asvorakan-sb-mariam-astvatsatsin-ekeghecu-verakarucumy-46943713.html
Արզնիում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը
Արզնիում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը
Sputnik Արմենիա
Եկեղեցին կառուցվել է 1881 թ.-ին։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։ 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T22:20+0400
2022-08-18T22:20+0400
2022-08-18T23:39+0400
ասորի
հայաստան
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46943370_0:0:2048:1153_1920x0_80_0_0_6228b9c3a97f973077a1e390f951bedd.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արզնի գյուղում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, տեղադրվել է խաչը: Տեղեկությունը հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։Եկեղեցին կառուցվել է 1881թ.-ին։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։Հայաստանի Հանրապետությունում ասորական 3 եկեղեցի կա:Ասորական համայնքը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մեջ բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Ասորիները Հայաստանում բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո:Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան` նրանք հաստատվել են Երևանի նահանգում` Երևանում ու ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46943370_0:0:2048:1536_1920x0_80_0_0_4cb5de21f7ecfe766a5b0cbfc6b58306.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ասորի, հայաստան, եկեղեցի
Արզնիում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը
22:20 18.08.2022 (Թարմացված է: 23:39 18.08.2022) Եկեղեցին կառուցվել է 1881 թ.-ին։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արզնի գյուղում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, տեղադրվել է խաչը: Տեղեկությունը
հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։
Եկեղեցին կառուցվել է 1881թ.-ին։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։
Հայաստանի Հանրապետությունում ասորական 3 եկեղեցի կա:
Ասորական համայնքը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մեջ բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Ասորիները Հայաստանում բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո:
Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան` նրանք հաստատվել են Երևանի նահանգում` Երևանում ու ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում։