00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին

© Photo : Արմեն Փամբուխչյան/Armen PambukhchyanԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին
ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին
Բաժանորդագրվել
Նախարարը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել հենց «Սուրմալուի» տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի– Sputnik. ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի հարազատների հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել հենց աղետի վայրում` «Սուրմալուի» տարածքում։ Այդ մասին Փամբուխչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը` վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու, որպեսզի նրան հայտնաբերենք։ Տոկունություն, ուժ և կորով եմ մաղթել վերջիններիս»,– գրել է Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով`«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։ Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվելու են։
Նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ չճանաչված զոհի նույնականացման գործընթացը կարող է տևել մի քանի օր։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել։
Լրահոս
0