00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողբերգությունն առիթ է մտածելու հրավառությունների կազմակերպման մշակույթի մասին. Ավինյան

© Sputnik / Ashot SafaryanՏիգրան Ավինյանը «Սուրմալուում»
Տիգրան Ավինյանը «Սուրմալուում» - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Տիգրան Ավինյանը «Սուրմալուում»
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանը «Սուրմալուի» ողբերգությունից 4 օր անց այցելել է դեպքի վայր։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը առիթ է մտածելու պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու համար։
Այսօր դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը ողբերգությունից 4 օր անց` այսօր, այցելել է դեպքի վայր։
«Շատ ցավալի ու սթափեցնող է տեղի ունեցածը, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, սա առիթ է տալու մտածելու մեր մշակույթում` մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման վերաբերյալ»,– ասաց Ավինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ մեկ տարի առաջ` 2021թ–ին, կառավարությունը օրենսդրական առաջարկ էր ներկայացրել, որով գրեթե սահմանափակվում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ։ Նախագծով առաջարկվում էր հրավառությունների կազմակերպումը պատվիրակել բացառապես համայնքային ու պետական իշխանություններին։
Ավինյանը հիշեցրեց, որ օրենքի ընդունումը հետաձգվեց` հաշվի առնելով գործարար համայնքի շահերը։
«Բայց ես նաև խոսել եմ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որը համահեղինակն էր այդ նախագծի, և առաջին իսկ հնարավորության դեպքում, առաջիկա նստաշրջանի ժամանակ, հարցը արտահերթ կերպով կքննարկվի»,– հայտնեց Ավինյանը։
«Սուրմալուի» պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ. ԱՆ
Նախկին փոխվարչապետը շեշտեց, որ խնդիրը միայն հրավառության համար թույլատրելի ժամ սահմանելով չի լուծվում։ Ըստ նրա` երբ հրավառ արտադրանքը գտնվում է ազատ վաճառքում, վերահսկողության վարչարարությունը շատ ավելի դժվար է իրականացնել։ «Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ մեր մասնավոր միջոցառումներին պարտադիր չէ, որ 10 կմ շառավղով շրջապատի բնակիչները մասնակցեն. այնտեղ կան ծերեր, մանկահասակ երեխաներ, և այդ պայթյունները, որոնք թեկուզ տեղի են ունենում մինչև ժամը 11-ը, միևնույն է խախտում են մարդկանց անդորրը։ Մյուս կողմից մենք նաև տեսանք, թե ինչ վտանգ է պարունակում այս հրավառ նյութերի պահպանումը։ Սա մեր աչքի առաջ է, և ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ավելի կոշտ լինենք»,– ասաց նա։
Ավինյանը շեշտեց, որ Հայաստանում առկա է նաև հրավտանգ թափոնների պահպանման խնդիր` հույս հայտնելով, որ առաջիկայում ԱԻՆ–ը այդ հարցին ևս կանդրադառնա։
Լրագրողների հարցին ի պատասխան Ավինյանը հայտնեց, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ. դեպքի վայր սեյսմոլոգների են հրավիրել
Լրահոս
0