https://arm.sputniknews.ru/20220817/vajvoc-dzvorum-gazatar-avtvomeqenaji-hrdehic-ajrvel-e-1000-qm-khaghvoghi-ajgi-ev-1-ha-khvotatsatskujt-46846405.html
Վայոց Ձորում գազատար ավտոմեքենայի հրդեհից այրվել է 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ
Վայոց Ձորում գազատար ավտոմեքենայի հրդեհից այրվել է 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ
Sputnik Արմենիա
Երեկ ցերեկը բռնկված հրդեհը հաջողվել է մարել այսօր առավոտյան, ժամը 7։08-ին։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T09:03+0400
2022-08-17T09:03+0400
2022-08-17T09:17+0400
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46845248_57:0:768:400_1920x0_80_0_0_c0cafea8d93ddba738b441f0cc7d037a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորում գազատար ավտոմեքենայի հրդեհվելու հետևանքով այրվել են ավտոմեքենան, արտահոսած գազը, մոտակա 1000 քմ խաղողի այգին և 1 հա խոտածածկույթ:ԱԻՆ մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ գազատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 16-ին, ժամը 14։58-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենա է այրվում։Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Պարզվել էր, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել հեղուկ գազով բեռնված (մոտ 3 տ) «ZIL 130» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1973 թ.). առկա էր պայթյունի վտանգ:Հայտարարվել էր հրդեհի բարդության թիվ 2 կանչ․դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ օգոստոսի 17-ի ժամը 07։08-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46845248_146:0:679:400_1920x0_80_0_0_146a91bcb00b2348dfadc2dccfb96daa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ
Վայոց Ձորում գազատար ավտոմեքենայի հրդեհից այրվել է 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ
09:03 17.08.2022 (Թարմացված է: 09:17 17.08.2022) Երեկ ցերեկը բռնկված հրդեհը հաջողվել է մարել այսօր առավոտյան, ժամը 7։08-ին։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորում գազատար ավտոմեքենայի հրդեհվելու հետևանքով այրվել են ավտոմեքենան, արտահոսած գազը, մոտակա 1000 քմ խաղողի այգին և 1 հա խոտածածկույթ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից նաև
հայտնում են, որ գազատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավելի վաղ
հայտնել ենք, որ օգոստոսի 16-ին, ժամը 14։58-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել հեղուկ գազով բեռնված (մոտ 3 տ) «ZIL 130» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1973 թ.). առկա էր պայթյունի վտանգ:
Հայտարարվել էր հրդեհի բարդության թիվ 2 կանչ․դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ օգոստոսի 17-ի ժամը 07։08-ին։