https://arm.sputniknews.ru/20220817/turqian-vorvoshel-e-verakangnel-israjeli-het-divanagitakan-kapy-ichak-hercvogn-ardzaganqel-e-46885392.html
Թուրքիան որոշել է վերականգնել Իսրայելի հետ դիվանագիտական կապը, Իցհակ Հերցոգն արձագանքել է
Թուրքիան որոշել է վերականգնել Իսրայելի հետ դիվանագիտական կապը, Իցհակ Հերցոգն արձագանքել է
Sputnik Արմենիա
Իսրայելի նախագահն ընդգծել է, որ բարիդրացիական հարաբերությունները Մերձավոր Արևելքում կարևոր են բոլորի համար։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T16:39+0400
2022-08-17T16:39+0400
2022-08-17T16:46+0400
թուրքիա
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069139_0:0:1600:901_1920x0_80_0_0_423188e0dedf7c0407e28a4dee3aa8fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Anadolu» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։Թուրք նախարարի խոսքով՝ Իսրայելը դրական է արձագանքել։«Շուտով դեսպանի թեկնածությունը կներկայացվի պարոն նախագահին։ Տա Աստված, որ ամեն ինչ հաջող լինի երկու կողմերի համար»,- ասել է Չավուշօղլուն։ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է Թուրքիայի որոշումը։Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերսկսումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար և կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար:Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ վատացան 2010 թվականին իսրայելական հատուկ նշանակության ուժերի կողմից «Մավի Մարմարա» նավի գրավման հետ կապված միջադեպից հետո:2018 թվականի մայիսին Անկարան Իսրայելի դեսպանին առաջարկեց լքել երկիրը Գազայի հատվածում բողոքի ակցիաներից հետո՝ Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հոբելյանի կապակցությամբ: Այդ ժամանակ բախումների հետևանքով մահացավ 59 պաղեստինցի, տուժեց ավելի քան 2,7 հազար մարդ։Իսրայելի նոր վարչապետն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069139_101:0:1600:1124_1920x0_80_0_0_d009344fed97b927241f321319166f2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իսրայել
Թուրքիան որոշել է վերականգնել Իսրայելի հետ դիվանագիտական կապը, Իցհակ Հերցոգն արձագանքել է
16:39 17.08.2022 (Թարմացված է: 16:46 17.08.2022) Իսրայելի նախագահն ընդգծել է, որ բարիդրացիական հարաբերությունները Մերձավոր Արևելքում կարևոր են բոլորի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Anadolu» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրք նախարարի խոսքով՝ Իսրայելը դրական է արձագանքել։
«Շուտով դեսպանի թեկնածությունը կներկայացվի պարոն նախագահին։ Տա Աստված, որ ամեն ինչ հաջող լինի երկու կողմերի համար»,- ասել է Չավուշօղլուն։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է Թուրքիայի որոշումը։
«Կարևոր իրադարձություն է, որը կնպաստի իսրայելցի և թուրք ժողովուրդների միջև տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության զարգացմանը և բարեկամության ամրապնդմանը: Մերձավոր Արևելքում բարիդրացիական հարաբերությունները և գործընկերության ոգին կարևոր են բոլորիս համար»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերսկսումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար և կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ վատացան 2010 թվականին իսրայելական հատուկ նշանակության ուժերի կողմից «Մավի Մարմարա» նավի գրավման հետ կապված միջադեպից հետո:
2018 թվականի մայիսին Անկարան Իսրայելի դեսպանին առաջարկեց լքել երկիրը Գազայի հատվածում բողոքի ակցիաներից հետո՝ Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հոբելյանի կապակցությամբ: Այդ ժամանակ բախումների հետևանքով մահացավ 59 պաղեստինցի, տուժեց ավելի քան 2,7 հազար մարդ։