00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրմալուում» մահացածների լուսանկարների հրապարակումը խնդրահարույց է. ԱՏՊ գործակալություն

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալուն» աղետից հետո
«Սուրմալուն» աղետից հետո - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
«Սուրմալուն» աղետից հետո
Բաժանորդագրվել
Նշվում է, որ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու դեպքերում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը հստակ նշի նպատակը և գնահատի՝ արդյոք առկա՞ է հանրային այնպիսի շահ, որպեսզի տարածվի մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրահարույց է համարում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների լուսանկարների հրապարակումը։
«Եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդրահարույց չէ, քանի որ դրանք հրապարակվում են տվյալ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման ընդհանուր կանոններ և սկզբունքներ, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը»,- այս մասին հայտնել են գործակալության «Ֆեյսբուքի» էջում։
Նշվում է, որ անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը։
«Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը: Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու դեպքերում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը հստակ նշի նպատակը և գնահատի՝ արդյոք առկա է հանրային այնպիսի շահ, որպեսզի տարածվի մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ տվյալները պետք է մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար։ Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ խոսքը տվյալները համացանցում հրապարակելու մասին է, երբ հրապարակված տվյալները հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ, կարող են ավելի էականորեն միջամտել օրինակ` զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
«Սուրմալուի» հրդեհից առաջացած վտանգավոր նյութերը կարող են 60կմ շառավղով տարածվել. ինչ անել
Լրահոս
0