https://arm.sputniknews.ru/20220817/shirak-odanavakajanum-ev-gjumrii-erkatgtsi-kajaranum-rumbi-masin-ahazang-e-stacvel-46868781.html
«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
Sputnik Արմենիա
«Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T13:14+0400
2022-08-17T13:14+0400
2022-08-17T13:20+0400
«շիրակ» օդանավակայան
գյումրի
երկաթուղի
ռումբ
ահազանգ
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33339432_0:98:1600:998_1920x0_80_0_0_7d7e7057336e1eee777aceeb0a73111b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն։Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 15-ին և 16-ին հաղորդումներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության, ինչպես նաև այլ վարչական շենքեր:Պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Օգոստոսի 16–ին նաև հաղորդել ենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։Ավելի ուշ ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ Ժամը 13-ի շրջանում հաղորդվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերվել։ Ժամը 15։00-ից վերականգնվեց նաև մետրոպոլիտենի աշխատանքը։
«շիրակ» օդանավակայան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33339432_70:0:1531:1096_1920x0_80_0_0_0d328fcdfc95f986e52b37eaf2f12998.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«շիրակ» օդանավակայան, գյումրի, երկաթուղի, ռումբ, ահազանգ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
«շիրակ» օդանավակայան, գյումրի, երկաթուղի, ռումբ, ահազանգ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
13:14 17.08.2022 (Թարմացված է: 13:20 17.08.2022) «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ», - նշեց Կոստանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 15-ին և 16-ին հաղորդումներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության, ինչպես նաև այլ վարչական շենքեր:
Պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով
ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Օգոստոսի 16–ին նաև
հաղորդել ենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Ավելի ուշ ռումբի մասին
ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ Ժամը 13-ի շրջանում հաղորդվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ ոչինչ
չի հայտնաբերվել։ Ժամը 15։00-ից
վերականգնվեց նաև մետրոպոլիտենի աշխատանքը։