https://arm.sputniknews.ru/20220817/rusastanic-zhamanats-zujgn-ir-shan-het-ognel-e-surmaluum-ashkhatvogh-prkararnerin-46871520.html
Ռուսաստանից ժամանած զույգն իր շան հետ օգնել է «Սուրմալուում» աշխատող փրկարարներին
Ռուսաստանից ժամանած զույգն իր շան հետ օգնել է «Սուրմալուում» աշխատող փրկարարներին
Sputnik Արմենիա
ԱԻՆ-ից հաստատել են այս տեղեկությունը։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T13:47+0400
2022-08-17T13:47+0400
2022-08-17T15:50+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
փրկարար
շուն
ռուսաստան
պայթյուն
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46769512_0:85:1600:985_1920x0_80_0_0_abfcb73e5bae7da8297b9a7a7c0cd95b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՌԴ Կալինինգրադի մարզից Հայաստան տեղափոխված զույգը, իմանալով, որ «Սուրմալուի» ավերակներում կարող են ողջ մնացած մարդիկ լինել, վթարի հաջորդ օրը կամավոր եկել է վթարի վայր` իր հատուկ վարժեցրած շան միջոցով հայ փրկարարներին օգնելու։Զույգի մասին ֆեյսբուքում գրել ու լուսանկարեր է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել. ԱԳՆ«Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։ Նախկինում Կալինինգրադում իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկարարների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկներ), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների համար»,- գրել է Իոաննիսյանը` միաժամանակ առաջարկելով նման փորձ կիրառել նաև Հայաստանում` անհրաժեշության դեպքում գրագետ կերպով փրկարար ծառայությանն օգնելու համար։Նշենք, որ ԱԻՆ-ից հաստատեցին Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեղեկությունը ՌԴ քաղաքացիների ու նրանց շան` որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու մասին։«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46769512_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1b4a7dc70e91d9b41a8adf588cb7275a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, փրկարար, շուն, ռուսաստան, պայթյուն, հրդեհ
«սուրմալու» առևտրի կենտրոն, փրկարար, շուն, ռուսաստան, պայթյուն, հրդեհ
Ռուսաստանից ժամանած զույգն իր շան հետ օգնել է «Սուրմալուում» աշխատող փրկարարներին
13:47 17.08.2022 (Թարմացված է: 15:50 17.08.2022) ԱԻՆ-ից հաստատել են այս տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՌԴ Կալինինգրադի մարզից Հայաստան տեղափոխված զույգը, իմանալով, որ «Սուրմալուի» ավերակներում կարող են ողջ մնացած մարդիկ լինել, վթարի հաջորդ օրը կամավոր եկել է վթարի վայր` իր հատուկ վարժեցրած շան միջոցով հայ փրկարարներին օգնելու։
Զույգի մասին ֆեյսբուքում գրել ու լուսանկարեր է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։ Նախկինում Կալինինգրադում իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկարարների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկներ), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների համար»,- գրել է Իոաննիսյանը` միաժամանակ առաջարկելով նման փորձ կիրառել նաև Հայաստանում` անհրաժեշության դեպքում գրագետ կերպով փրկարար ծառայությանն օգնելու համար։
«Իսկ շուն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ-ը պետք է առաջարկի, որ շներին սովորեցնեն մարդ որոնել։ Այդ շները կլինեն իրենց տներում, կապրեն սովորական տնական շան կյանքով, բայց աղետների դեպքում կկարողանան օգնել փրկարարներին։ Մենք սեյսմիկ ռիսկով երկիր ենք, մենք պետք է պատրաստ լինենք վատ սցենարների»,- գրում է Իոաննիսյանը։
Նշենք, որ ԱԻՆ-ից հաստատեցին Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեղեկությունը ՌԴ քաղաքացիների ու նրանց շան` որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու մասին։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։