00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղացել է «Մարականայում». Զորան Գայիչի երազանքը կատարվեց հայկական «Փյունիկում»

© Photo : provided by Zoran GaichԶորան Գայիչ
Զորան Գայիչ - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր սերբ ֆուտբոլիստ երազում է խաղալ Բելգրադի «Մարականայում»: Պաշտպան Զորան Գայիչն իր երազանքն իրականացրեց Երևանի «Փյունիկի» կազմում։ Հայկական թիմի կազմում նա խաղաց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Յուրաքանչյուր փոքրիկ սերբ տղա մի փոքր «դելիա» է։ Այդ բառը սերբերեն նշանակում է «հերոս», «դյուցազուն», և այդպես են անվանում «Ցրվենա Զվեզդայի» երկրպագուներին։ Նրանց թվում է նաև փոքր հասակից ֆուտբոլով զբաղվող Զորան Գայիչը։
«Ցրվենա Զվեզդաի» խաղերին նրան հայրն էր տանում։ Զորանը խաղում էր Բելգրադի «Պարտիզանի» («Ցրվենա Զվեզդայի» հավերժական հակառակորդի) պատանեկան թիմում, այնուհետև մի քանի թիմ փոխեց Սերբիայում և արտերկրում։ Հիմա, իհարկե, որպես իսկական պրոֆեսիոնալ, նա չի արտահայտում իր համակրանքն այս կամ այն թիմի նկատմամբ։
Բարի գալուստ. դարպասապահ Դավիթ Յուրչենկոն միացել է «Փյունիկին»
Բայց ինչպես յուրաքանչյուր սերբ ֆուտբոլիստ, նա միշտ երազել է խաղալ Ռայկո Միտիչի մարզադաշտում («Ցրվենա Զվեզդայի» մարզադաշտը, որը ժողովուրդը «Մարականա» է անվանում)։ Երազանքը կատարվեց։
«Այ, որ հաշիվն էլ մի քիչ ավելի լավը լիներ, հրաշալի կլիներ. Բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասում է նա։

Ինչպե՞ս դա պատահեց

Երևանի «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի երրորդ շրջան, որում պարտվեց «Ցրվենա Զվեզդային»ն (0:5, 0:2):
Բելգրադում առաջին խաղի ժամանակ «Փյունիկը» մարտահրավեր նետեց ճակատագրին և առաջին իսկ րոպեներից հարձակման անցավ։ Դա «զվեզդաշներին» օգնեց օգտագործել արագության առավելությունը և մի քանի անգամ հակահարձակումներով «բռնել» «Փյունիկին»։

«Մենք ուզում էինք փակել նրանց հարձակման ձախ թևը, որտեղ առանցքային խաղացողներն էին` Իվանիչն ու Կատաին, ինչպես նաև Ռոդիչը, որը հաճախ է պաշտպանությունից հարձակման դուրս գալիս։ Բայց նրանք աջ թևով էին հարձակվում։ Մենք հնարավորություններ ունեինք. պատասխան խաղում Յուրիչիչն ավելի հաստատ հնարավորություն ուներ, քան նրանք` մեր դեմ։ Բայց մենք չխփեցինք, իսկ նրանք պակաս շահավետ իրավիճակներում էլ էին հաջողացնում խփել»,- ասում է Գայիչը։

Ներկայում «Զվեզդան» կարելի է Բալկանների ամենաուժեղ թիմերից մեկը համարել, եթե ոչ ամենաուժեղը։ Վերջին երեք տարվա ընթացում թիմն անփոփոխ կերպով դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Նրանք սերբական ֆուտբոլի վարկանիշն այնքան են բարձրացրել, որ 2022-23 խաղաշրջանից սկսած՝ Չեմպիոնների Լիգայում Սերբիայից երկու թիմ հանդես կգա. չեմպիոնն անմիջապես խմբային փուլի ուղեգիր կստանա, փոխչեմպիոնը` որակավորման փուլի։ Եվս երեք թիմ կխաղա Եվրոպայի Լիգայի կամ Կոնֆերեցիաների լիգայի գավաթում։

Եվրոպայի Լիգայի շեմին

Լքելով Չեմպիոնների լիգայի խաղերը, «Փյունիկը» Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում կխաղա մոլդովական «Շերիֆի» հետ։
Հետաքրքիր զուգադիպությամբ, «Ցրվենա Զվեզդան» բանակցություններ է վարում «Շերիֆի» խաղացողներից մեկին` գանացի Էդմունդ Ադդոյին ձեռք բերելու համար։
«Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց «Ցրվենա Զվեզդային»
«Գիտեմ, որ նրանց մոտ մի քանի խաղացող է փոխվել, իսկ չեխական ԶԼՄ-ները նշում էին, որ իրենք շատ ֆուտբոլիստներ ունեն, որոնք առանձին-առանձին լավն են, բայց առայժմ թիմ չեն դարձել։ Բացի այդ, նրանք հիմա խաղում են ոչ թե տանը` Տիրասպոլի մարզադաշտում, այլ Քիշնևում (Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով,-խմբ.)։ Այդ երկու գործոնները կարող են մեզ օգնել»,- նշեց Գայիչը։

«Վատ պաշտպանությո՞ւն։ Մեր մասին չէ»

Հայ երկրպագուները հաճախ են պաշտպանությունը թե՛ հավաքականի, թե՛ ակումբների թույլ տեղը համարում։ Զորանն ասում է, որ «Փյունիկի» դեպքում հաստատ այդպես չէ։
«Զվեզդայի» հետ խաղում,- հիշեցրեց նա,- թիմը դաշտ դուրս եկավ առանց պաշտպանության կարևոր խաղացողների` էստոնացի Նիկիտա Բարանովի, ուկրաինացի Անտոն Բրատկովի, սերբ Բորիս Վարգայի և ևս մեկ ուկրաինացի Սերգեյ Վակուլենկոյի, որը խաղում է կիսապաշտպանությունում»։ Գայիչն ինքն էլ վնասվածք ունի և առայժմ պարզ չէ, թե նրանցից ով կկարողանա «Շերիֆի» դեմ խաղադաշտ դուրս գալ օգոստոսի 18-ին Երևանում։

«Առաջնության ընթացքում մենք շատ լավ էինք խաղում պաշտպանությունում, քիչ գոլ ենք բաց թողել մեծ մասամբ այն բանի շնորհիվ, որ մեզ օգնում էին կիսապաշտպաններն ու հարձակվողները»,- ավելացրեց երիտասարդ ֆուտբոլիստը։

Գայիչն ինքը, որպես պաշտպան, Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին շրջանում երկու վճռորոշ գոլ է խփել ռումինական «Կլուժի» հետ խաղում։
«Լրացուցիչ ժամանակի վերջին 10 րոպեում որոշվեց. մենք պարտվում ենք, կորցնելու բան չունենք, բոլորս հարձակման ենք գնում, խփում ենք և՛ մոտիկից, և՛ հեռվից։ Հենց դա էլ օգնեց մեզ»,- հիշում է նա։
Նույն կերպ էլ նա հարձակումներին միանում էր Լյուքեմբուրգի «Դյուդելանժի» դեմ խաղերում, ինչպես նաև Հայաստանի առաջնության բազմաթիվ խաղերում։

«Մենք այդպիսին ենք. միայն ոսկու հետևից ենք գնում»

Աշխարհի գալիք առաջնությունում Սերբիային գուցեև ֆավորիտ չեն համարում, սակայն այդպիսին է սերբերի բնույթը. գնալ միայն հաղթանակի հետևից։ Պետք է խոստովանել, որ հույսերն անհիմն չեն. նախընտրական փուլում սերբերն առաջին տեղն են գրավել իրենց խմբում` շրջանցելով Պորտուգալիային։ Թիմում բազմաթիվ երիտասարդ, լավ խաղացողներ են հավաքվել։
«Փյունիկը» պարտվեց ու լքեց Չեմպիոնների լիգան, բայց կխաղա Եվրոպայի լիգայում
Խմբում սերբերը խաղում են Կամերունի, Բրազիլիայի և Շվեյցարիայի հետ, ընդ որում` վերջին երկու մրցակիցները նույնն են, ինչ և նախորդ առաջնությունում։ Այն ժամանակ Սերբիայի հետ խաղում շվեյցարացիներին մի փոքր օգնեց դատավորը։ Այդ խաղը հիշարժան դարձավ նաև Գրանիտ Ջակիի և Ջերդան Շաչիրիի սադրանքների պատճառով. Շվեյցարիայի հավաքականի այդ խաղացողներն ալբանական ծագում ունեն և դաշտում ազգայնական նշաններ էին ցույց տալիս։ Չորս տարի անց թիմերը նորից կհանդիպեն, և այդ հանդիպումը խոստանում է լուրջ լինել։
Աշխարհի առաջնությանը Զորանը կհետևի որպես երկրպագու, բայց նրան այնպիսի հաջողություններ ենք մաղթում Հայաստանում, որ Սերբիայի հավաքականի մարզիչները Եվրոպայի և աշխարհի հաջորդ գավաթների խաղարկությանը նրան հրավիրեն ազգային թիմին միանալու։
Լրահոս
0