https://arm.sputniknews.ru/20220817/ispaniajum-elektraenergiaji-pahanjarky-nvazel-e-37-vov-46891265.html
Իսպանիայում էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով
Իսպանիայում էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով
Sputnik Արմենիա
Իսպանիայի փոխվարչապետը արդյունավետ է համարել երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի կրճատմանն ուղղված միջոցառումները: 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T18:20+0400
2022-08-17T18:20+0400
2022-08-17T18:20+0400
իսպանիա
էլեկտրաէներգիա
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/15/22551518_0:0:1601:901_1920x0_80_0_0_10fec28f8a141fc3e9b4da6ca974b971.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Իսպանիայի կառավարությունը հաշվել է, որ էներգախնայողության ծրագրի գործողության առաջին շաբաթվա ընթացքում երկրում ԷլեկտրաԷներգիայի պահանջարկը կրճատվել է 3,7 տոկոսով: Տեղեկությունը հայտնում է իսպանական «Pais» թերթը՝ հղում անելով Իսպանիայի փոխվարչապետ և բնապահպանության նախարար Թերեսա Ռիբերային։Իսպանիայում էներգախնայողության ծրագիրն ուժի մեջ է մտել օգոստոսի 10-ին: Ըստ նախարարի՝ հասարակական հաստատություններում օդորակիչները չեն կարող միացվել 27 աստիճանից ցածր, իսկ ջեռուցումը չի կարող գերազանցել 19 աստիճանը։«Չնայած առաջին յոթ օրերին գրանցված բարձր ջերմաստիճանին՝ ակնհայտ է ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը», - ասել է Ռիբերան։Ֆինլանդիան ձմռանը կարող է էլեկտրամատակարարման անջատումների բախվելՆրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնց պետք է զգուշությամբ վերաբերվել: Սակայն Իսպանիայի կառավարությունը վստահ է, որ այսօրվա դրությամբ ընդունված միջոցառումները կապահովեն գազի սպառման կրճատումը։Օգոստոսի սկզբին Եվրամիության պետությունները վերջնականապես հավանություն տվեցին գազի պահանջարկի կամավոր նվազեցման ծրագրին՝ առաջիկա ամիսներին «երկնագույն վառելիքի» պահանջարկի պարտադիր նվազեցման հնարավորությամբ:ԵՄ-ն կարող է կրկնապատկել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինայից․ եվրահանձնակատար
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/15/22551518_79:0:1502:1067_1920x0_80_0_0_a288ae610fd960cd47d78733f4438b8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, էլեկտրաէներգիա, նախարար
իսպանիա, էլեկտրաէներգիա, նախարար
Իսպանիայում էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով
Իսպանիայի փոխվարչապետը արդյունավետ է համարել երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի կրճատմանն ուղղված միջոցառումները:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Իսպանիայի կառավարությունը հաշվել է, որ էներգախնայողության ծրագրի գործողության առաջին շաբաթվա ընթացքում երկրում ԷլեկտրաԷներգիայի պահանջարկը կրճատվել է 3,7 տոկոսով: Տեղեկությունը հայտնում է իսպանական
«Pais» թերթը՝ հղում անելով Իսպանիայի փոխվարչապետ և բնապահպանության նախարար Թերեսա Ռիբերային։
Իսպանիայում էներգախնայողության ծրագիրն ուժի մեջ է մտել օգոստոսի 10-ին: Ըստ նախարարի՝ հասարակական հաստատություններում օդորակիչները չեն կարող միացվել 27 աստիճանից ցածր, իսկ ջեռուցումը չի կարող գերազանցել 19 աստիճանը։
«Չնայած առաջին յոթ օրերին գրանցված բարձր ջերմաստիճանին՝ ակնհայտ է ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը», - ասել է Ռիբերան։
Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնց պետք է զգուշությամբ վերաբերվել: Սակայն Իսպանիայի կառավարությունը վստահ է, որ այսօրվա դրությամբ ընդունված միջոցառումները կապահովեն գազի սպառման կրճատումը։
Օգոստոսի սկզբին Եվրամիության պետությունները վերջնականապես հավանություն տվեցին գազի պահանջարկի կամավոր նվազեցման ծրագրին՝ առաջիկա ամիսներին «երկնագույն վառելիքի» պահանջարկի պարտադիր նվազեցման հնարավորությամբ: