https://arm.sputniknews.ru/20220817/haj-brncqamartiky-nvokautvov-haghtec-turq-marzikin-u-medal-apahvovec-46841702.html
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու մեդալ ապահովեց
Sputnik Արմենիա
Հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին, մրցավարը բացեց հաշիվը և դադարեցրեց մենամարտը։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T00:04+0400
2022-08-17T00:04+0400
2022-08-17T00:10+0400
հայաստան
թուրքիա
բռնցքամարտ
հաղթանակ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46841542_0:0:1280:720_1920x0_80_0_0_eb77f69f4224e5f1cac3257ead85427e.jpg
Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը հաղթեց թուրք Բատու Բասին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Լինելով ավելի բարձրահասակ` մեր մարզիկը շատ գրագետ օգտագործեց իր ֆիզիկական տվյալները։ Առաջին ռաունդում նա հաղթեց 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում ավելացրեց ճնշումը և ռաունդը հաղթեց 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն ստացվեց։ Թուրք բռնցքամարտիկը նետվեց մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն տվեց Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին, մրցավարը բացեց հաշիվը և դադարեցրեց մենամարտը։Մրցավարի որոշումը զայրացրեց թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձում էին հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։Կիսաեզրափակիչ դուրս գալով` Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովեց մեդալ։Մեդալներ են ապահովել նաև 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը և 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46841542_262:0:1222:720_1920x0_80_0_0_e1802893887e42a16557150f1ebff2ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, բռնցքամարտ, հաղթանակ, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, թուրքիա, բռնցքամարտ, հաղթանակ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու մեդալ ապահովեց
00:04 17.08.2022 (Թարմացված է: 00:10 17.08.2022) Հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին, մրցավարը բացեց հաշիվը և դադարեցրեց մենամարտը։
Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը հաղթեց թուրք Բատու Բասին։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Լինելով ավելի բարձրահասակ` մեր մարզիկը շատ գրագետ օգտագործեց իր ֆիզիկական տվյալները։ Առաջին ռաունդում նա հաղթեց 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում ավելացրեց ճնշումը և ռաունդը հաղթեց 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն ստացվեց։ Թուրք բռնցքամարտիկը նետվեց մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն տվեց Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին, մրցավարը բացեց հաշիվը և դադարեցրեց մենամարտը։
Մրցավարի որոշումը զայրացրեց թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձում էին հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։
Կիսաեզրափակիչ դուրս գալով` Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովեց մեդալ։